«Դավիթ Մինասյան» դաշինքը բողոքարկել է Փարաքարում ընտրության արդյունքները
«Դավիթ Մինասյան» դաշինքը բողոքարկել է Փարաքարում ընտրության արդյունքները, հետևաբար այօր չի լինելու երդմնակալության արարողություն: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, գնդապետ Հակոբյանը:
«Այդ կապակցությամբ արգելել ենք, որ երկու կողմերն էլ երդմնակալության արարողություն կատարեն»,-ասաց նա:
Ճշտող հարցին, թե ժամը 12-ին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոյոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը նույնպես չի կայանալո՞ւ, նա պատասխանեց. «Հաշվի առնելով այստեղ հավաքված մարդկանց խնդրանքը, 12-ին նշանակածը մենք հնարավորություն կտանք: Իրենք բայց պետք է հասկանան, որ դա որևէ իրավական հետևանք չունի: Որպեսզի իրավիճակը չլարենք, թույլ կտանք անցկացնել»:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ Փարաքար համայնքում այսօր համայնքապետի երդմնակալության օրն է, սակայն բանն այն է, որ միանգամից 2 անձ իրենց համարում են ընտրված համայնքապետ՝ Ապրելու երկիր կուսակցության և «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։
Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
Նախ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, օրն ընտրվել է 10 ձայնով: Ըստ «Ապրելու երկրի» պարզաբանման, օրենքը թույլատրում է 40 %-ով ընտրել համայնքապետի համար առաջադրված միակ թեկնածուին։
Դրանից հետո եկել են Դավիթ Մանուկյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները և Դավիթ Մինասյանին համայնքապետ են ընտրել 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելի է:
Այս պահին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել են Փարաքարի մշակույթի տան բակում. նրանք պնդում են, որ ժամը 12-ին պետք է տեղի ունենա իրենց թեկնածուի երդմնակալությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.