Ադրբեջանը պահանջում է Google maps հավելվածից հեռացնել ԼՂ-ում հայկական տեղանունները
Ադրբեջանը պահանջում է Google maps հավելվածից հեռացնել Լեռնային Ղարաբաղում հայկական տեղանունները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Պաշտոնական դիվանագիտական խողովակներով Google ընկերությանն է ներկայացվել Google maps հավելվածում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայերենով աղավաղված տեղանունները ադրբեջաներենով նշելու հարցը։ Այդ առնչությամբ ընկերության ղեկավարությանը նամակ է ուղարկվել մեր երկրի պաշտոնական տեղանունների ցանկով։ Միաժամանակ հիշեցնում ենք, որ այս տարվա մայիսին ՄԱԿ-ի աշխարհագրական անունների փորձագետների խմբի (UNGEGN) ամենամյա նստաշրջանում ներկայացվել է ազգային զեկույց, որը պատրաստվել է ԱՀ էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարության հետ համատեղ։ Տվյալ փաստաթուղթը պարունակում է ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով բնակավայրերի 4589 պաշտոնապես ստանդարտացված և հաստատված անվանումների ցանկ, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած և աղավաղված տարածքների 125 աշխարհագրական օբյեկտների անուններ: Աշխարհագրական անվանումների ստանդարտացման վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովների շրջանակում ընդունված բանաձևերն արգելում են ցանկացած երկրի լիազորված պետական մարմիններին փոփոխություններ կատարել ստանդարտացված աշխարհագրական անվանումներում, և նման փոփոխությունները չեն կարող ճանաչվել ՄԱԿ-ի կողմից: Ինչ վերաբերում է Google maps հարթակին, ապա hարկ է նշել, որ այս հավելվածն աշխատում է անհատական հարցումների և օգտատերերի մոտեցումների սկզբունքով։ Այս առումով շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները, ինչպես նաև հասարակական կազմակերպություններն ակտիվորեն իրենց կարծիքը հայտնեն այս առնչությամբ։ Ներկայումս այս հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում, միջոցներ են ձեռնարկվում թույլատրված աղավաղումները վերացնելու ուղղությամբ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.