Օվսաննա Հովսեփյանը վայր է դրել ավագանու իր մանդատը
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանը վայր է դրել մանդատը։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook-ի իր էջում` նշելով, որ շատ խորը անհամաձայնություն ունի այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ երեկ։
«Նպատակահարմար եմ գտնում վայր դնել մանդատս։ Նիստից հետո շատ ընկերներ միանգամից գրեցին. «մանդատդ հանկարծ չդնես, խմբակցությունից դուրս արի, դարձիր ավագանու անկախ անդամ»։ Բայց այդպես չեմ անի, քանի որ «քաղաքականություն-քաղաքականություն» խաղալու հավես չունեմ»,-գրել է նա։
Օվսաննայի խոսքով՝ ափսոսում է այն էներգիան, որը ծախսվում է ինչ-որ բանի «դեմ» պայքարի վրա։ Ավելի լավ է այն օգտագործել «հանուն» ինչ-որ բան անելու։
«Որպես ավագանու անդամ իմ ճանապարհը համարում եմ ավարտված, ինձնից հասանելիք գործը՝ արված, իմ կյանքի այդ էջը՝ փակված»,-նշել է նա։
Երևանի ավագանին երեկվա արտահերթ նիստում անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին։
Ավագանին 44 կողմ, 10 դեմ, 3 անվավեր ձայներով Երևանի նոր քաղաքապետ ընտրեց նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: