Պուտին. Արևմուտքն պետք է ապահովի Ռուսաստանի անվտանգության երաշխիքները, ոչ թե` հակառակը
Այդ ՆԱՏՕ-ի երկրներն «անհապաղ, հիմա» պետք է անվտանգության երաշխիքներ տան Ռուսաստանին, այլ ոչ թե` հակառակը։ Այս մասին հինգշաբթի տարեկան մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պատասխանելով Sky News-ի լրագրողի հարցին, թե ինչ երաշխիքներ կարող է տալ Մոսկվան Ուկրաինայի կամ որևէ այլ ինքնիշխան պետության դեմ ագրեսիայի չկիրառման վերաբերյալ, ՌԴ ղեկավարը նշել է, որ ռուսական կողմը չէ, որ սպառնալիքներ է ներկայացնում այլ պետությունների համար։ «Ի՞ նչ է, մե՞նք ենք եկել այնտեղ ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի սահմանների մոտ։ Նրանք են եկել մեզ մոտ։ Իսկ հիմա ասում են. «Ոչ, և Ուկրաինան կմտնի ՆԱՏՕ»: Դա նշանակում է, որ այնտեղ էլ համակարգեր կլինեն»,- հավելել է նա։
«Դուք ինձանից ինչ-որ երաշխիքներ եք պահանջում։ Դուք պետք է մեզ երաշխիքներ տաք և` անմիջապես, հիմա, այլ ոչ թե տասնամյակներ շարունակ խոսեք դրա մասին»,- ասել է պետության ղեկավարը՝ նշելով, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ նշում է ԱՄՆ-ի դրական արձագանքն անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր առաջարկներին։
«Այս կապակցությամբ ուզում եմ ընդգծել, որ ընդհանուր առմամբ առայժմ մենք դրական արձագանք ենք տեսնում։ Ամերիկացի գործընկերները մեզ ասում են, որ իրենք պատրաստ են սկսել այս քննարկումը, այս բանակցությունները տարվա սկզբին Ժնևում։ Նշանակվել են ներկայացուցիչներ երկու կողմերից։ Հուսով եմ, որ իրավիճակի զարգացումը հենց այս ճանապարհով կգնա»,- ասել է Պուտինը։
Նախագահը նաև հայտարարել է, որ Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն ոչ թե ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների առաջընթացից, այլ Ռուսաստանի անվտանգության ապահովման պահանջներից։ «Ինչ վերաբերում է երաշխիքների [անվտանգության] և արդյոք ինչ-որ բան կախված կլինի բանակցությունների ընթացքից, մեր գործողությունները կախված կլինեն ոչ թե բանակցությունների ընթացքից, այլ Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովումից այսօր և պատմական հեռանկարում»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցը։
Պուտինի խոսքով` այս կապակցությամբ ռուսական կողմը «հստակ և պարզ» հասկացրել է, որ «ՆԱՏՕ-ի հետագա տեղաշարժը դեպի արևելք անընդունելի է»: «Ի՞նչ է, մենք ենք հրթիռներ տեղակայում ԱՄՆ սահմանների մոտ։ Ոչ, ԱՄՆ-ն է իր հրթիռներով եկել մեր տուն, մեր տան շեմին,- շարունակել է Պուտինը։- Սա մե՞ծ պահանջ է` այլևս ոչ մի հարվածային համակարգ չտեղակայելը մեր տան մոտ: Դե, ի՞նչ տարօրինական բա կա այստեղ»:
Նախագահը նաև հարց ուղղեց, թե ինչպես կարձագանքեն ամերիկացիները, եթե Ռուսաստանն իր հրթիռները տեղակայի Մեքսիկայի կամ Կանադայի հետ ԱՄՆ-ի սահմանին։ «Միթե Մեքսիկան և Միացյալ Նահանգները երբևէ տարածքային խնդիրներ չեն ունեցել: Իսկ ո՞ւմ էր պատկանում Կալիֆոռնիան: Մոռացե՞լ եք Տեխասը, ի՞նչ է: Ոչ ոք դրա մասին չի հիշում այնպես, ինչպես այսօր հիշում են Ղրիմի մասին։ Բայց մենք էլ փորձում ենք չհիշել, թե ինչպես է ձևավորվել Ուկրաինան, ով ստեղծել այն՝ Վլադիմիր Իլյիչ Լենինը, երբ ստեղծում էր Խորհրդային Միությունը։ 1922 թվականի Միության պայմանագիրը և 1924 թվականի Սահմանադրությունը, թեև նրա մահից հետո, բայց ստեղծվել է նրա սկզբունքների համաձայն», - հիշեցրել է Պուտինը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 12:41
Основатель «Reddit» и «Initialized Capital» Алексис Оганян продемонстрировал древнюю армянскую монету.
-
2024-11-22 12:37
Главы МИД Армении и Ирана – Арарат Мирзоян и Аббас Аракчи – переговорили по телефону во второй раз за неделю.
-
2024-11-22 12:04
Европа продолжает заключать сделки с Азербайджаном, даже на COP29. Хотя это может быть не российский газ, однако Москва все равно, скорее всего, выиграет. Об этом пишет Politico.
-
2024-11-22 11:22
Недавние кадровые перестановки в правительстве Армении обусловлены, прежде всего, политической целесообразностью — для борьбы с оппонентами премьер-министра Никола Пашиняна, а не сугубо профессиональными качествами руководителя того или иного ведомства. Такое мнение в беседе со Sputnik Армения выразил политолог Бениамин Матевосян. По его словам, для сохранения власти правящая в Армении партия остро нуждается в образе "врага", с которым и будут "бороться" новые главы ведомств.