Վալոդյա Գրիգորյանին ոստիկանները թույլ տվեցին մտնել Փարաքարի համայնքապետարան
Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի թեկնածու, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանին ոստիկանները թույլ տվեցին մտնել Փարաքարի համայնքապետարան։
Կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ ոստիկանությունը վերջապես թույլ է տվել Գրիգորյանին մտնել շենք։
Գրիգորյանը համակիրների և լրագրողների ուղեկցությամբ շրջեց համայնքապետարանում, զրուցեց աշխատակիցների հետ։
«Մեզ տեղեկացրին, որ կա դատական վեճ, որին մինչ այս պահը չենք ծանոթացել։ Ընտրություններից հետո մենք մյուս կողմերին համերաշխ աշխատելու կոչ ենք արել, քանի որ անկախ ամեն ինչից բոլոր երեք ուժերն էլ ընդգրծված են ավագանիի կազմում։ Ուզում ենք օր առաջ համատեղ ուժերով զարգացնել համայնքը»,-ասաց կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը։
Նա մյուս ուժերին հրապարակավ կոչ արեց նստել մի սեղանի շուրջ ու լուծել առաջացած խնդիրները։ Առաքելյանը հույս հայտնեց, որ առաջիկա օրերին այս լարվածությունը կավարտվի, և օր առաջ կանցնեն աշխատանքի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և նրանք պնդում են, որ իրենց թեկնածուն՝ Վալոդյա Գրիգորյանը, 10 քվեով ընտրվել է համայնքի ղեկավար: Միաժամանակ «Դավիթ Մինասյան» դաշինքը պնդում է, որ ավագանու 11 քվեով համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը (նրան ձայն էին տվել նաև ավագանու ՔՊ-ական անդամները):
Նրանց պնդմամբ` համայնքի ղեկավար ընտրված երկու թեկնածուներն էլ այսօր ներկայացել էին պաշտոնը ստանձնելու։
Այնուհետև «Ապրելու երկիր» կուսակցության համակիրները ի նշան բողոքի փորձել էին փակել համայնքի ճանապարհը, նրանց և ոստիկանների միջև բախումներ էին սկսվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.