Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 4,7 դրամով
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա. այս մասին հայտարարել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը։
«Եթե էլեկտրաէներգիայի գործող սակագները պահպանեինք, ապա համակարգում կունենայինք մոտ 23,8 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք։ Եթե սակագնի բարձրացում տեղի չունենար, ապա այս ֆինանսական ճեղքվածքի պատճառով եկող տարի խնդիրներ կունենայինք անխափան և հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու հետ կապված»,- լրագրողների հետ զրույցում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման պատճառները ներկայացրեց Աշոտ Ուլիխանյանը։
Նա հայտնեց, թե որքանով է ավելանալու հոսանքի սակագինը։
«Միջին կշռված սակագինը 4,7 դրամով է ավելանում։ Ըստ լարումների՝ տարբերակված գներ գոյություն ունեն։ Բոլոր սպառողների համար միջին գինը մոտ 1 ԿՎՏժ-ի համար 41 դրամ է ստացվում և դա 4,7 դրամով պետք է ավելանա»,-նշեց Ուլիխանյանը։
ՀԾԿՀ ներկայացուցիչը տեղեկացրեց՝ դեկտեմբերի 29-ին հանձնաժողովի նիստում համապատասխան որոշում կայացնելու դեպքում նոր սակագներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 1-ից։
Ուլիխանյանը պարզաբանեց նաև, որ թանկացումների հայտը էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները չեն ներկայացրել, դա ՀԾԿՀ-ի նախաձեռնությունն է։
Հիշեցնենք՝ ՀԾԿՀ-ում ընթանում է էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների հետ կապված աշխատանքային քննարկում՝ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 12:45
В эфире Alpha News политолог, эксперт Фонда стратегической культуры Андрей Арешев прокомментировал армяно-российские отношения и подчеркнул, что в Армении есть связанные с властью силы, которые делают ставку на деградацию отношений.
-
2025-06-07 11:10
Федеральный апелляционный суд постановил, что президент США Дональд Трамп может не допускать журналистов в Овальный кабинет, на борт самолета Air Force One и другие «ограниченные помещения» на основании их редакционных решений, сообщает Bloomberg.
-
2025-06-07 11:08
Кандидатом в премьер-министры от бывшей правящей Республиканской партии Армении (РПА) в процессе импичмента Николу Пашиняну станет зампредседателя партии Армен Ашотян, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-06-07 11:07
Российский сенатор Александр Карелин надеется, что Армения и Россия смогут пережить неурядицы и жить в атмосфере добрососедства и взаимопонимания. Об этом он сказал Sputnik Армения в кулуарах 10-го армяно-российского межрегионального форума в Ереване.