Արցախի ՄԻՊ․ Պատերազմից հետո չարեքտարցիներն այսօր ապրելու տարրական պայմաններ չունեն
2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը։ Facebook-ի պաշտոնական էջում այս մասին ահազանգել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արցախյան 44-օրյա պատերազմի ու գյուղի ճակատագրի անորոշության պայմաններում չարեքտարցիներից ոմանք հրդեհել էին իրենց տներն ու հեռացել գյուղից։ Համայնքի կարգավիճակի հստակեցումից հետո նրանք կա՛մ վերադարձել են հայրենի գյուղ, բայց ի վիճակի չեն նորոգելու հրդեհված տները, կա՛մ սպասում են պետական աջակցությանն այդ հարցում, իսկ այն անվերջ ձգձգվում է։ Անգամ համայնքապետարանի շենքի վերակառուցման աշխատանքները, որոնց ավարտը նախանշված է 2022թ. հունվարին, շատ դանդաղ են ընթանում։
ՄԻՊ–ը փաստում է, որ գյուղում շատ լուրջ է նաև անվտանգության հարցը։ Համայնքի հարակից բարձունքների վրա տեղակայված են ադրբեջանական ԶՈւ հենակետեր, որոնք անմիջական սպառնալիք են գյուղացիների ու նրանց կենսական իրավունքների ապահովման համար։
Գրանցվել են դեպքեր, երբ համայնքում ապրող սակավաթիվ բնակիչների խոշոր եղջերավոր անասունները հափշտակվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Բնականոն կյանքի վերականգնման համար խիստ անհրաժեշտություն է համայնքի տարածքում անվտանգություն ապահովող ուժերի տեղակայումը, այդ թվում նաև գործուն համագործակցությունը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։
Ստեփանյանի խոսքով` գյուղի բնակիչների վերադարձին լրջորեն խոչընդոտում է նաև համայնքում դպրոցի բացակայությունը։ Գյուղում բնակվող 6 դպրոցահասակ երեխաներ զրկված են կրթության իրավունքից։ Երեխաներին հարևան Գետավան համայնքի դպրոց ուղարկելու առաջարկին ծնողները չեն համաձայնել անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ այդ ճանապարհով շաբաթը մի քանի անգամ անցնում են ադրբեջանական շարասյուներ։ Մի քանի ընտանիք վերադարձել էին համայնք, բայց դպրոցի բացակայության պատճառով նորից հեռացել են։
ՄԻՊ–ը նաև նշում է, որ համայնքում ընտանիքներ կան, որ չեն օգտվում տարբեր կազմակերպությունների կողմից հատկացվող հումանիտար օգնությունից։
«Կառավարության և տարածքային կառավարման մարմինների ուշադրությունն եմ հրավիրում բարձրացված խնդիրներին՝ ակնկալելով անհապաղ ու առարկայական միջոցառումներ Չարեքտարում համայնքի բնակիչների բնականոն կյանքն ապահովելու ուղղությամբ»,– գրում է Գեղամ Ստեփանյանը:
Նա միաժամանակ արձանագրել է, որ գյուղացիների` տարբեր խողովակներով բազմիցս բարձրացրած վերոհիշյալ խնդիրներն առայսօր որևէ արդյունքի չեն հանգեցրել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-29 16:50
Центральный офис Ай Дата Бюро АРФ Дашнакцутюн обратился к должностным лицам Организации по безопасности и сотрудничеству в Европе (ОБСЕ) с просьбой поддержать освобождение 23 армянских пленных, удерживаемых в Баку, и предложил использовать имеющиеся в распоряжении ОБСЕ инструменты для оценки законодательных и административных процедур, регистрации фактов и вынесения соответствующих рекомендаций и советов в контексте обязательств Азербайджана в рамках ОБСЕ.
-
2025-04-29 15:18
В посольстве 30 апреля с 10:00 до 13:00 и с 15:00 до 17:00 будет открыта книга соболезнований. Об этом говорится в сообщении, распространенном посольством Ирана в Армении.
-
2025-04-29 15:16
Внук Анастаса Микояна, основатель рок-группы "Цветы", композитор и продюсер Стас Намин вместе с семьей получил армянские паспорта. Об этом он сообщил на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения.
-
2025-04-29 15:14
Сотрудники правоохранительных органов в масках ворвались в здание Ереванского уголовного суда общей юрисдикции и, повалив на землю судью Артуша Габриеляна, судившего оппозиционеров, заламывая ему руки, заключили его под стражу. По данным источников Euromedia24, одновременно с судьей СНБ задержала и помощника судьи.