Մամիկոն Ասլանյանի կոչը՝ կալանավայրից
Հարգելի՛ ընկերներ, կոչ եմ անում մաս չկազմել ընտրական պրոցեսների ոտնահարման գործընթացին։ Այս կոչով կալանավայրից հանդես է եկել «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ դիմելով Վանաձորի նորընտիր ավագանու անդամներին։
«Դուք բոլորդ Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչներ եք և վաղը պիտի քայլեք այդ քաղաքի փողոցներով։ Բոլորդ մասնակից եք եղել ընտրական պրոցեսներին և քաջատեղյակ եք արձանագրված արդյունքներին։ Խնդրում եմ դեմ չգնալ ձեր խղճին, վանաձորցու կամքին և կատարել ժողովրդի կամքից բխող ընտրություն։ Միևնույն է՝ արդարությունը հաղթելու է, բայց ճիշտ կլինի, որ այն հաղթի ձեր ձեռամբ։ Ովքեր ուղղորդում են ընտրական պրոցեսները, նրանք մեծ առումով վանաձորցի չեն, բայց ձեզ են թողնելու այս ողջ գործընթացի սև խարանը, որը կրելու եք սերնդեսերունդ։
Գործեք հանուն Վանաձորի և վանաձորցու:
Աստված առաջ»,- ասված է Ասլանյանի կոչում, տեղեկացնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորի ավագանու տեղական ընտրություններում տասը քաղաքական ուժերից հինգը հաղթահարեցին շեմը։ Հաղթանակը տարավ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը (15 մանդատ), իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (9 մանդատ) երկրորդ տեղում էր Սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը (5 մանդատ), երրորդ տեղը՝ չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրեցին «Հայրենիք» (2 տեղ) և «Ապրելու երկիր» (2 տեղ) կուսակցությունները։
Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 16-ին ձերբակալվել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։ Ընդ որում, հետապնդումները սկսվել էին դեկտեմբերի 5-ի ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ նրա ընդդիմադիր դաշինքի հաղթանակից հետո։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.