Բայդենի վարչակազմը ողջունում է Ռուսաստանի հետ դիվանագիտությանն ուղղված «փոքր» քայլերը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ողջունում է դրական և թեև համեստ քայլերը Ռուսաստանի հետ դիվանագիտության համար, գրում է The Hill-ը։
Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին մեկնաբանությունները վկայում են հունվարին սպասվող դիվանագիտական բանակցությունների համար բաց լինելու մասին: «Մեր մոտեցումն այս հարցում պարզ է ռուսաստանցիների համար»,-լրագրողների հետ զրույցում ասել է պաշտոնյան։ «Ահա, թե ինչ է նշանակում դիվանագիտություն, բանակցություններ, և սա այն է, ինչ մենք նախատեսում ենք ձեռնարկել»,-հավելել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ վարչակազմը պլանավորում է հունվարի սկզբին որոշել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկկողմ բանակցությունների վայրը և ամսաթիվը։
«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել ռուսական զորքերի՝ տագնապ առաջացնող տեղաշարժին և նրանց տեղակայմանը Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով»,-ասել է պաշտոնյան:
Ռուսաստանը ներկայացրել է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների պահանջների ցանկը։
Բայդենի վարչակազմը հերքել է, որ Արևմուտքի հետ Ուկրաինայի սերտ կապերը և ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա ձգտումները վտանգ են ներկայացնում Ռուսաստանի համար, սակայն ասել է, որ Մոսկվան բարձրացրել է հարցեր, որոնք կարող են լուծվել դիվանագիտական բանակցությունների միջոցով։
Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան նաև դրական զարգացում է որակել Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի վերականգնումը։ «Մենք ողջունում ենք այդ փոքր քայլը»,-շեշտել է պաշտոնյան՝ հավելելով, որ մտահոգում են գործողությունները, ոչ թե խոսքերը, ուստի ԱՄՆ-ն կշարունակի ուշադիր հետևել զարգացումներին։
Նա հաստատել է, որ ԱՄՆ-ը Եվրոպայում իր դաշնակիցների՝ ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի հետ միասին պատրաստ է Ռուսաստանի դեմ գործողություններ ձեռնարկել, եթե նա սկսի «ներխուժում» Ուկրաինա։ Այդ միջոցները ներառում են «զանգվածային պատժամիջոցներ, աջակցություն Ուկրաինայի պաշտպանունակությանն ու իր ուժային դիրքերի կարգավորում ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներում»։
«Լրջագույն հետևանքներ կլինեն, եթե Ռուսաստանը որոշի շարունակել իր ռազմական ներխուժումը Ուկրաինա»,-հավելել է պաշտոնյան, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.