ՀՀ–ում կստեղծվի հայրենադարձների ինտեգրումը պետական մակարդակով իրականացնող 1-ին կենտրոնը
Հայաստանում առաջին անգամ ստեղծվելու է հայրենադարձության և ինտեգրման կենտրոն։ Առցանց ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Այն կլինի հայրենադարձների ինտեգրումը պետական մակարդակով իրականացնող առաջին կենտրոնը։ Ծառայությունները մատուցվելու են արևելահայերենով, արևմտահայերենով, ռուսերենով ու անգլերենով մեկ պատուհանի սկզբունքով` լուծելով հայրենադարձների տարաբնույթ խնդիրները»,– նշեց Սինանյանը։
Նրա խոսքով` բանակցությունների ընթացքում գրասենյակը կենտրոնի համար ապահովել է վերանորոգված տարածք, որը տրամադրվելու է անհատույց` «Հովնանյան» հիմնադրամի կողմից։
Կառավարության նախագիծն այժմ շրջանառության մեջ է։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաև ընդգծեց, որ գրասենյակը կազմել է հայրենադարձության գործընթացը համակարգելու առցանց հարթակի տեխնիկական բնութագիրը, կազմվել է կենտրոնի աշխատակիցների վերապատրաստման ձեռնարկ։
Սինանյանը նաև ասաց, որ 1 տարվա ընթացքում գրասենյակն ընդունել է շուրջ 1000 հայրենադարձի, սիրիահայերին տրամադրվել է ավելի քան 100 միջնորդություն անվճար բուժօգնություն ստանալու համար։
Հայրենադարձներին աշխատանքի աջակցության հարցում գործակցել են տարբեր գործընկերների հետ, տեղավորել աշխատանքի` սկսած բուժհաստատություններից մինչև ՏՏ ոլորտի ձեռնարկություններ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.