Զբոսաշրջային հոսքը դեպի ՀՀ գրեթե կրկնակի ավելացել է
2021 թվականին Հայաստան է այցելել մոտ 900 հազար զբոսաշրջիկ, իսկ այդ ցուցանիշը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնակի շատ է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ սա բավականին լավ թիվ է, եթե համեմատենք Հայաստանի համար բավականին ծանր 2020 թվականի հետ։
«Սակայն մենք դեռ շատ բան ունենք անելու` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019թ․-ին այցելուների թիվը հասել էր 2 միլիոնի»,-ասաց Խաչատրյանը։
Կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարը նշեց, որ պատերազմի հետևանքով և համավարակով պայմանավորված խոչընդոտներ կան, սակայն դրանք հաղթահարելի են։
Հայաստանի գրավչությունը մեծացնելու համար 2021 թվականին մարկետինգային մի շարք քայլեր են իրականացվել։ Կազմակերպվել են միջոցառումներ, միջազգային հայտնի ԶԼՄ-ների ներկայացուցիչների և բլոգերների համար տուրեր, ռուսական և ուկրաինական հեղինակավոր ամսագրերում և պարբերականներում տպագրվել են Հայաստանի տեսարժան վայրերի և ավանդական խոհանոցի մասին նյութեր։
Միաժամանակ գրեթե անփոփոխ է մնացել այն երկրների եռյակը` Ռուսաստան, Իրան ու Վրաստան, որտեղից ամենաշատ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան ։ Կոմիտեն նաև աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հանրահռչակման համար նոր թիրախային շուկաների բացահայտման ուղղությամբ։ Այս պահի դրությամբ մեր երկրի հանդեպ հետաքրքրությունն ավելացել է ԱՄԷ-ում։
Թիրախային են համարվում նաև Ուկրաինան, Ավստրիան և մարկետինգային երկրորդային օղակի մի շարք երկրներ։ Բացի այդ, կոմիտեն մտադիր է ավելացնել այցելուների հոսքը նաև հարևան Վրաստանից և Իրանից: Միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում հայկական կողմը հաստատման կներկայացնի երկամյա գործողությունների պլանի կարճաժամկետ ծրագիրը։ Կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի կարծիքով՝ դա թույլ կտա ավելացնել հոսքերը հարևան երկրից դեպի մեր երկիր։
Խաչատրյանը նշեց, որ ՀՀ–ում զարգանում է գաստրո և էկոտուրիզմը։ Քայլեր են ձեռնարկվում Հայաստանը ճանաչելի դարձնելու ուղղությամբ՝ որպես զբոսաշրջային գաստրոքարտեզի վրա այցելության ցանկալի ուղղություն։ Այս համատեքստում նա նշեց նաև համայնքներում իրականացվող աշխատանքները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 18:34
Сидящий в тюрьме Самвел Карапетян срывает операцию Пашиняна по захвату компании «Электрические сети Армении». Об этом написал на своей странице в «Facebook» политолог Владимир МАРТИРОСЯН.
-
2025-07-23 18:30
В правительстве Армении категорически опровергли и назвали "проявлением манипулятивной пропаганды" публикацию на испанском портале Periodista Digital о том, что Ереваном, Баку и Вашингтоном якобы согласован меморандум по так называемому "Зангезурскому коридору"; в документе он фигурирует как "мост Трампа".
-
2025-07-23 18:25
По благословению предстоятеля Ширакской епархии ААЦ, архиепископа Микаела Аджапахяна 26 июля в 17:00 в Гюмри состоится паломничество от церкви Сурб Акоп к церкви Сурб Аменапркич. Об этом говорится в сообщении, распространенном Ширакской епархией ААЦ.
-
2025-07-23 18:22
Я считаю, что у Вас была возможность представить свою позицию суду, однако она была признана необоснованной. С таким комментарием под соответствующей публикацией на странице Правительства Армении в «Facebook», в частности заявлением Правительства о решении Арбитражного института Торговой палаты Стокгольма по делу «Электрических сетей Армении», выступил вице-президент группы компаний «Ташир», председатель Совета директоров ЗАО «Электрические сети Армении» Нарек Карапетян.