Արթուր ՊԱՊՅԱՆ․ ԵԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉՀԱԿԱԴԱՐՁԻ, GOOGLE–Ը ԿԱՐՈՂ Է ԲԱՎԱՐԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ
Եթե հայկական կողմից որևէ քայլ չձեռնարկվի, ապա հավանականությունը բարձր է, որ Google–ը կարող է բավարարել Բաքվի պահանջը և Արցախի հայկական տեղանունները ցույց տալ իրենց ուզած ձևով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Արթուր Պապյանը` անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ–ի պահանջին։
Google–ը կարող է Արցախի հայկական տեղանուններն Ադրբեջանից ցույց տալ իրենց ուզած ձևով։ Մեդիափորձագետի խոսքով` այլ հարց է, թե արդյոք դա կարտացոլվի երրորդ` չեզոք երկրից դիտելու պարագայում։ Հենց դրա համար էլ Ադրբեջանի ԱԳՆ–ն դիմել է ընկերությանը։
«Արցախը միջազգայնորեն ճանաչված հակամարտության գոտի է և հենց այդ պատճառով էլ քարտեզում Ադրբեջանի վրա սեղմելիս` տարածքները չեն նշվում, Արցախի սահմանն ընդհանրապես չկա, իսկ անունները նշված են և՛ հայերեն, և՛ ադրբեջաներեն տարբերակներով։ Քանի որ չգիտենք, թե ինչ փաստարկներով է ադրբեջանական կողմը դիմել Google–ին, հետևաբար դժվար է որոշակի դատողություն անել։ Բայց սա այն դեպքն է, որ մեր ԱԳՆ–ն նույնպես պետք է հակադարձի ադրբեջանական կողմին, առավել ևս, որ վերոհիշյալ ընկերությունն աշխատում է բոլոր երկրների հետ»,– ասաց մեդիափորձագետը։
Պապյանի կարծիքով` ավելի հավանական է, որ ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունը կամ հյուպատոսությունը դիմեն Google–ին` նշելով, որ գործ ունենք միջազգային հակամարտության հետ, որ ադրբեջանական առաջարկը հայաստանյան օգտատերերի համար կլինի բավական մտահոգիչ։ Քանի որ մենք ունենք հայկական մեծ սփյուռք, ապա քարտեզներին նայելու են ամբողջ աշխարհից, հետևաբար Արցախի հայկական տեղանունների հանումը կառաջացնի արտասահմանյան երկրներում ապրող հայերի զայրույթը։
«Google–ը բավական լուրջ է վերաբերվում վիճահարույց դեպքերին։ Ընկերությունը հրապարակել է իր կողմից վարվող քաղաքականության կոնցեպտը, թե ինչպես է մակագրում, ինչպես է վերաբերվում նման դեպքերին։ Ոչ վիճելի տեղանունների պարագայում ընդունվում են ՄԱԿ–ի կողմից հաստատված քարտեզները, իսկ եթե կան վիճելի դեպքեր, ապա արվում են հատուկ նշումներ, օրինակ` սահմանների դեպքում արվում են կետագծիկներ»,– ասաց մեդիափորձագետը։
Պապյանի խոսքով` Google–ը պարբերաբար որոշ շուկաներում տարբեր կերպ է ցույց տալիս քարտեզը։ Օրինակ` եթե քարտեզը բացվում է ՌԴ–ից, Ղրիմը ցույց է տրվում Ռուսաստանի կազմում, բայց այլ տեղերից բացելիս ոչ միշտ է այդպես նշվում։ Նման բաները տվյալ ընկերության համար նորություն չեն, ուստի Google–ը հայտարարում է, որ ելնելով լեզվական առանձնահատկություններից, տարբեր երկրներում տեղանունները կարող է ցույց տալ տարբեր անուններով։
Մեդիափորձագետի տեղեկացմամբ` Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ–որ փոփոխություններ արձանագրվել են, ընդ որում` Google–ին փոփոխություններ կարող են առաջարկել նաև շարքային օգտատերերը, և այդ փոփոխությունները սովորաբար անցնում են մոդերացիայի փուլ, որի ժամանակ հաշվի են առնում, թե քանի հոգի են դիմել և արդյոք հիմնավորված են դիմումները։ Google–ն ունի ներքին կանոնակարգեր, որոնց հիման վրա ընկերությունը որոշում է հայցը բավարարել կամ թողնել անպատասխան։
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել է Google ընկերությանը՝ պահանջելով ջնջել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքների հայկական անվանումները։
Ներկայումս Google Maps հավելվածում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի քաղաքների և շրջանների անունները նշված են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 05:35
Секретность и действия втайне от общественности стали для этого правительства заветной ценностью. Только так они могут быть неподотчетными, могут тайно реализовывать незаконные решения, связанные с государственной границей и безопасностью границ, а затем прикрывать решения, основанные на собственных политических интересах, выдуманными «законными основаниями». Об этом на своей странице в Facebook написал бывший омбудсмен Армении Арман Татоян.
-
2024-05-17 05:27
Российский рынок, о котором мечтают США и Европа, сегодня открыт для Армении, поэтому непонятно, почему наша страна должна отказаться от него. Об этом в беседе со Sputnik Армения заявил руководитель исследовательского центра "Альтернатива" Татул МАНАСЕРЯН, комментируя политические заявления о выходе Армении из ЕАЭС.
-
2024-05-17 05:20
Сроки ареста всех незаконно удерживаемых в Баку восьмерых военных и политических деятелей Арцаха на этот раз продлены на пять месяцев. Сначала был продлён арест Аркадия Гукасяна, затем – других шести деятелей, а сегодня – Рубена Варданяна. Представитель военнопленных в Европейском суде по правам человека, президент Центра по международному и сравнительному праву Сирануш СААКЯН ответила на вопросы Новости Армении - NEWS.am.
-
2024-05-16 21:30
Движение "Тавуш во имя Родины" анонсировало масштабный митинг в центре Еревана, о времени и дате будет сообщено в скором времени. Об этом заявил лидер движения, архиепископ Баграт Галстанян в четверг на собрании во дворе церкви Св. Анны.