Դատարանն արգելել է Վանաձորի համայնքապետ ընտրելու հարցով ավագանու նիստեր հրավիրել
Դատարանում քննվող վարչական գործի շրջանակներում դատարանի կողմից այսօր՝ դեկտեմբերի 24-ին կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով մասնավորապես արգելվել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը` մինչ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։ Այս մասին News.am-ը տեղեկանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:
«Մինչդեռ, Վանաձորի համայնքապետարանում, չսպասելով ընտրական վեճի արդյունքներին, ավագանու նիստ են փորձում գումարել, ինչն անթույլատրելի և անօրինական է` ըստ վերը նշված որոշման»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստանը» Վանաձորի ընտրությունների հետ կապված դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրության արդյունքների մասին ընտրական հանձնաժողովի որոշումը:
Նշենք նաև, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 11-ին տեղի է ունենալու Վանաձորի ավագնու անդրանիկ նիստը, որի օրակարգում է համայնքապետի ընտրության հարցը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).