«Մամիկոն Ասլանյան» դաշինք․ Իշխանությունները Վանաձորում փորձում են խլել վանաձորցու քվեն
Ըստ նախատեսվածի՝ Վանաձոր համայնքում պետք է այսօր տեղի ունենար ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում պետք է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրություն կազմակերպվեր։
Նիստին ներկա է ավագանու 16 անդամ։
«Մեր գործընկերներն օրենսգրքով իրենց վերապահված պարտավորությունները չեն իրականացրել», - հայտարարեց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ներկայացուցիչը՝ նշելով, որ այս պարագայում նիստն իրավազոր չէ, քանի որ վարչական դատարանի որոշմամբ իրենց պարտավորեցրել են չանել այդ նիստը։
«Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանը հայտարարեց, թե այն, ինչ տեղի է ունենում, ուղղորդված է:
«Ակնհայտ է, որ իշխող ուժն այս որոշում փորձումով է խլել վանաձորցու քվեն, որին աջակցում է վանաձորցու վստահությունը չշահած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը», - հայտարարեց Դոխոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
Հիշեցնենք՝ դատարանում քննվող վարչական գործի շրջանակում դատարանի կողմից 24.12.2021թ. կիրառվել է հայցի ապահովման միջոց, որով, մասնավորապես, արգելվել է Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումը` մինչ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 17:55
Апелляционный суд изменил меру пресечения в отношении бывшего мэра Ванадзора Самвела Дарбиняна и его брата Сейрана Дарбиняна. Об этом Sputnik Армения сообщил его адвокат Рубен Акопян.
-
2025-07-29 17:53
Турецкая компания Baykar на прошлой неделе провела симуляции полетов БПЛА на границе с Арменией, пишет тг-канал "Поствойна".
-
2025-07-29 17:51
Бывший главнокомандующий ВСУ, а ныне посол Украины в Великобритании Валерий Залужный — предпочтительный кандидат на пост президента Украины, и на альпийском курорте фактически "прошли выборы нового президента", сообщает пресс-бюро Службы внешней разведки Российской Федерации.
-
2025-07-29 17:49
Я выбрал Пашиняна (премьер-министр Армении – ред.), но жалею об этом, все жалеют, что выбрали его. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил один из жителей села Даштакар общины Веди Араратской области.