Նոր ծրագիր, որը զարգացնում է ՀՀ-ում չափագիտության ոլորտը. ԵՄ-ն 4 մլն եվրո է հատկացնում
Դեկտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը ստորագրեցին «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրային փաստաթուղթը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից 4 մլն եվրո բյուջեով։
Էկոնոմիկայի նախարարությունից News.am-ին հայտնում են, որ ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահան Քերոբյանը կարևորեց ստորագրվող ծրագիրը և համոզմունք հայտնեց, որ վերջինիս իրականացման արդյունքում Հայաստանը կկարողանա վերացնել առևտրի տեխնիկական խոչընդոտները, ինչն ուղղակիորեն առնչվում է երկրի որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման և միջազգային ճանաչման հետ: «Ծրագիրը կաջակցի Հայաստանի չափագիտության համակարգի արդիականացմանը Ստանդարտների և չափագիտության ազգային մարմնի ինտիտուցիոնալ ամարապնդման միջոցով, կընդլայնի Հայաստանի մասնակցությունը միջազգային և տարածաշրջանային չափագիտության համայքներում, ինչպես նաև փոխհարաբերությունները Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի (EURAMET) հետ», - իր խոսքում նշեց Վահան Քերոբյանը:
Նախարարը հավելեց, որ ծրագիրը կօգնի ստեղծել Հայաստանում 4 տրամաչափման լաբորատորիաներ` գործարկելով համապատասխան չափման միջոցներ և սարքեր, որոնք անհրաժեշտ են պահանջվող տրամաչափարկման և չափագիտական կարողությունների համար, և կպատրաստի այդ լաբորատորիաներին միջազգային հավատարմագրման ձեռքբերման համար։
Ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ: Արդյունքում Հայաստանում կբարելավվի արտադրված ապրանքների որակը և կապահովվի Հայաստանում կատարված չափումների, փորձարկումների միջազգային ճանաչումը, ինչը կնպաստի մարդկանց կյանքի որակի բարձրացմանը և կընդլայնվի առևտուրը ԵՄ և այլ օտարերկրյա երկրների հետ:
ՄԱԱԶԿ գործադիր տնօրեն Բերնարդո Կալզադիլա-Սարմիենտոն, անդրադառնալով ծրագրին, նշեց դրա կարևորությունը և գնահատեց Հայաստանի կառավարության նվիրումը չափագիտության ոլորտի զարգացմանը։ Բարձր գնահատվեց նաև ՄԱԱԶԿ-ի հետ ՀՀ կառավարության անցյալից սկսված համագործակցությունը, որի զարգացման հեռանկարները վերահաստատվեցին ևս մեկ ծրագրի այսօրվա մեկնարկով։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի պետ Ֆրանկ Հեսսը ևս ողջունեց ներկաներին և նշեց, որ Եվրամիությունը ուրախ է աջակցել Հայաստանում կայուն տնտեսական զարգացմանը՝ ի շահ ՀՀ բոլոր քաղաքացիների։ Նշվեց, որ սննդամթերքի անվտանգության և առողջապահության ոլորտների կատարելագործումը, կլիմայի փոփոխության մեղմացումը և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը որակի ենթակառուցվածքի օգուտներից են: Առևտրի բարելավված մրցունակությունը և այդ ուղղությամբ առաջարկվող օգուտների արդյունավետ օգտագործումը թույլ կտան ավելի համապատասխանել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ոգուն։
Այս ծրագիրը համապատասխանում է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության կողմից «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) դրույթներով ստանձնած պարտավորություններին, որը կհանգեցնի առևտրի մրցունակության բարելավմանը և ՀԸԳՀ-ով նախատեսված դրույթներից բխող օգուտների բովանդակալից իրականացմանը: Որակի ենթակառուցվածքի զարգացումից կշահի ոչ միայն առևտրի ոլորտը, այլև այլ ոլորտներ, այդ թվում՝ սննդի անվտանգության և առողջապահության, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի ոլորտները։
Ծրագիրը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» ինստիտուցիոնալ հզորացման, միջազգային առաջարկություններին և լավագույն փորձին համապատասխան իրավական, կարգավորող և կառավարման համակարգի բարելավման միջոցով կօժանդակի Հայաստանի չափագիտության համակարգի արդիականացմանը, միջազգային և տարածաշրջանային չափագիտության ոլորտում Հայաստանի մասնակցության ակտիվացմանը, ինչպես նաև «Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի» (EURAMET) հետ փոխգործակցությանը։ Ծրագիրը նաև կօգնի ստեղծել տրամաչափարկման չորս լաբորատորիա՝ չափման ստանդարտների, չափիչ գործիքների, չափումների և տրամաչափարկման կարողությունները զարգացնելու համար անհրաժեշտ սարքավորումների գնման, տեղադրման և գործարկման միջոցով, ինչպես նաև նախապատրաստել լաբորատորիաների միջազգային հավատարմագրման գործընթացը: Այս ծրագրի արդյունքում շահագրգիռ կողմերին կտրամադրվեն կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտության ծառայություններ:
Ծրագրի շրջանակներում կիրականացվեն ուսումնասիրություններ, կկազմակերպվեն դասընթացներ, ձեռք կբերվեն սարքավորումներ և ծառայություններ, կկազմակերպվեն տեղեկատվական արշավներ:
Ծրագրի իրականացման տևողությունը 39 ամիս է, արժեքը՝ 4.1 մլն եվրո, որից 4 մլն եվրոն ԵՄ-ի ներդրումն է, իսկ 100,000 եվրոն՝ ՄԱԱԶԿ-ի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.