ՌԴ-ն ակնկալում է, որ 2022-ի հունվարին ԱՄՆ-ից կոնկրետ պատասխան կստանա
Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է ԱՄՆ-ից կոնկրետ պատասխաններ ստանալ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին 2022 թվականի հունվարին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին` կա՞ն արդյոք արձագանքներ ՆԱՏՕ-ի երկրներից և կա՞ դրական վերաբերմունք ռուսական առաջարկների նկատմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կրեմլի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու դրա դաշնակիցները «շատ ոչ բարեկամական գործողություններ» են իրականացնում Ռուսաստանի նկատմամբ։ «Նրանք բավականին միանշանակ զորավարժություններ, վարժանքներ են, հետախուզական թռիչքներ, նավերի տեղաշարժ են անցկացնում մեր սահմանների անմիջական հարևանությամբ և այլն», - թվարկել է Պեսկովը։ Նրա խոսքով` «այդ ամենը խորը մտահոգություն է առաջացնում» Մոսկվայում։ «Եվ դա մեզ ստիպում է որոշակի միջոցներ ձեռնարկել՝ մեր անվտանգությունը երաշխավորելու համար»,- ասել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակը։
«Իսկ դեէսկալացման հարցերը քննարկելու համար այստեղ մենք հենց նկատի ունենք հունվարին Վաշինգտոնից մեր ընդդիմախոսներից կոնկրետ ձևակերպված պատասխաններ ստանալը մեր հարցերին և մեր առաջարկներին, որոնք ձևակերպվել են հայտնի պայմանագրի և հայտնի համաձայնագրի նախագծի տեքստում»,- ասել է Պեսկովը։
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներից որևէ արձագանք չի եղել անվտանգության երաշխիքների մասով ռուսական առաջարկների վերաբերյալ, ասել է Պեսկովը։ «Ոչ մի արձագանք չկա, դեռ վաղ է այդ մասին խոսելը»,- ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրներն այլ դիրքորոշում ունեն Ռուսաստանի նկատմամբ, և նրանցից մի քանիսը կարող են շատ դրական ներդրում ունենալ Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
«Տեսեք, ՆԱՏՕ-ի երկրները տարբեր դիրքորոշումներ են ընդունում։ Կան երկրներ, որոնք մեզ համար չափազանց անբարյացակամ դիրքորոշում են ընդունում, և կան երկրներ, որոնք, հակառակը, հետևողականորեն երկխոսությունը շարունակելու և բոլոր խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու գիծ են տանում և հակված են հաշվի առնել Ռուսաստանի Դաշնության իրական մտահոգությունները։ Իհարկե, նման երկրներն կարող են շատ և շատ դրական ներդրում ունենալ այս գործընթացում»,- ասաց նա։
Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման փաստաթղթերի ռուսական երկու նախագիծ էր տարածել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին ասել է, որ Մոսկվան պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել այդ փաստաթղթերի նախագծերի շուրջ։ Խորհրդակցություններին Ռուսաստանը կներկայացնի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին առարկայական բանակցություններ սկսել՝ նպատակ ունենալով անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ ապահովել Ռուսաստանի համար։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական և իրավաբանական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.