«Հայրենիք»․ Բերեք բոլորս վայր դնենք մեր մանդատները, գնանք նոր ընտրության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վարչապետի աթոռին նստած անձն իր վարչախմբի հետ միասին փորձում է գողանալ վանաձորցու քվեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Վանաձորի ավագանու տապալված նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձոր համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։
«Այս ուժին սպասարկում է այս ուժի կամակատար հանդիսացող «Լուսավոր Հայաստանը»։ Սա վանաձորցիների ճնշող մեծամասնության կարծիքն է։
Հիմա կարող են ինձ հակադարձել և ասել, թե այդպես չի։ Դե եթե այդպես չի, բերեք բոլորս վայր դնենք մեր մանդատները, գնանք նոր ընտրության ու համոզվենք՝ վանաձորցին ում է տեսնում քաղաքապետ, ում՝ բացառում։ Եթե ՔՊ-ն և մյուս ուժերը դրանում վստահ են, հենց հիմա կոչ եմ անում վայր դնել մանդատները։ Վանաձորցին մի անգամ իր կարծիքը հայտնել է։ Չի կարելի «պլաստիլինի» պես այս օրենքը պտտել, հարմարեցնել իրենց՝ իրենց կամակատար ուժերի միջոցով: Իշխանությունը Վանաձորում ուզում է իր սրտի թեկնածուին «ընտրեցնի» քաղաքապետ», - ասաց Վահե Դոխոյանը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք՝ Վանաձորում ավագանու նիստն այսօր չկայացավ, քանի որ վարչական դատարանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցի հիման վրա որոշում էր կայացրել արգելել ավագանու նիստ հրավիրել համայնքապետի ընտրության օրակարգով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 07:54
С созданием AI-центра Армения войдет в мировые топ-10 по числу чипов высокой мощности на душу населения. Об этом сооснователь компаний Team и Firebird Александр Есаян заявил в беседе со Sputnik Армения в ходе технологического форума Vanadzor Tech Week, который проходит 4-6 июля в Ванадзоре.
-
2025-07-05 07:50
Турция следит за ходом мирных переговоров Еревана и Баку, ожидает подписания соглашения, "удовлетворяющего законные требования Азербайджана". Об этом, как передает РИА Новости, заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган.
-
2025-07-05 07:48
По завершении акции в поддержку бизнесмена и мецената Самвела Карапетяна с заключительным словом выступил его племянник – Нарек Карапетян.
-
2025-07-05 07:38
Услышав известную оценку Самвела Карапетяна, Никол Пашинян увидел для себя угрозу. Об этом в беседе с Alpha News заявил политолог Бениамин Матевосян.