Վահե Հովհաննիսյան․ Հայաստանում այսօր առկա է երկու նոր քաղաքական ուժի անհրաժեշտություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հեղափոխությունը վերջացել է, մնացել են միայն հեղափոխության հետևանքները և այլանդակությունները, և այդ այլանդակությունները դառնալու են ավելի այլանդակ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «2022 թվական՝ Հայաստան․ լինել, թե չլինել» քննարկման ժամանակ ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այսօր Հայաստանին բոլորը խրախուսում են գնալ զիջումների. «Եթե իմ նշած երկու բնութագրիչները չեն փոխվում, մենք ունենալու ենք շատ տխուր հեռանկար, պատկերավոր ասած, մենք Երևան-Իգդիր մայրուղում թուրքական հյետաքրքրություններ սպասարկող միավոր ենք դառնալու:
Պրոբլեմների հիմքում այն է, որ Հայաստանը չի մտնում հետպատերազմյան փուլ: Պատերազմից հետո մենք պետք է աշատ արագ անցնենք ներքին փոփոխությունների՝ պետք է փոխենք ներքին օրակարգը, ներքին կառուցվածքը և ներքին մթնոլորտը: Մենք այդ երեքը չենք արել: Մենք չփոխեցինք իշխանություններին, չփոխեցինք ներքին օրակարգը: Մեր շուրջը բոլորը գիտեն ինչ են ուզում, բացի մեզնից: Սա աննորմալ ու վտանգավոր երևույթ է:
Դինամիկ դեգրադացվող իշխանության պայմաններում ոչ իշխանական օրակարգը չի կարող լինել կայուն, սա այն ծուղակն է, որը հիմա ունենք: Այսօր ոչ իշխանական համակարգերը ոչ ֆունկցիոնալ են: Մենք ունենք փայլուն ընդդիմադիր միտք, բայց մեր ընդդիմադիր միտքը գերի է ընդդիմադիր ձևաչափերին: Դրանք պետք է փոխբվեն: Այսօրվա ընդդիմադիր ֆորմատները չունեն կոնսոլիդացնող ռեսուրս»,-ասաց նա։
Վահե Հովհաննիսյանն ասաց՝ տեսնում է վտանգ, որ այսօրվա ընդդիմադիր խմբակցությունները կորցրել են կապը ոչ միայն լայն հասարակության, այլ նաև իրենց ընտրազանգվածի հետ, հետադարձ կապի խողովակը չկա։
«Կա սուր միջընտրազանգվածային երկխոսության խնդիր, և ովքեր հայտ կներկայացնեն այդ երխոսության, նրանք հաջողելու են և լինելու են հաջորդ իշխանությունը։ Հայաստանում այսօր առկա է երկու նոր քաղաքական ուժի անհրաժեշտություն»,-ասաց նա։
Նա կարևորեց արժանապատվության զգացումը և ստորացուցիչ համարեց ունենալ այսպիսի իշխանություն։ Նա նշեց, որ պատերազմից հետո խորհրդարանական մեծամասնությունը պետության նկատմամբ որևէ պատասխանատվություն չունի։ «Ես չգիտեմ մի պետություն, ժողովուրդ, որ այս ծայրահեղ ծանր պարտությունից հետո չի փոխում պարտության սիմվոլին, նույնիսկ իրենք են զարմանում»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: