Փորձագետ․ ՀՀ-ում բուհերը վերահսկվում են իշխանության կողմից
Ընդհանրապես, բուհերի քաղաքականացումը լավ բան է, բայց մեզ մոտ քաղաքականությունն այնքան վարկաբեկված է, որ ինչ կապվում է քաղաքականության հետ, համարվում է վատ բան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «Բուհերը՝ հակառակ իշխանությունների խոստումների, քաղաքականացվում են» թեմայով քննարկման ժամանակ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ արիստոտելյան իմաստով՝ քաղաքականություն բառը նշանակում է ունենալ այլընտրանքներ, ընտրելու հնարավորություններ:
Փորձագետը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում բուհերը դարձել են քաղաքական օրակարգերի սպասարկողներ. «Այդ իմաստով, շատ կուզենայի, որ բուհերն իսկապես քաղաքականացվեին՝ լավ իմաստով, լինեին այլընտրանքներ, որոշակի կոնցեպտուալ մոտեցում, սակայն մեզ մոտ բուհերը շարունակում են մնալ իշխանությունների վերահսկողության տակ: Մեր բուհերն ինքնավարություն չունեն, և շարունակում են բավական խիստ ձևով վերահսկվել իշխանությունների կողմից»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ վերջին տարիներին փոխվեցին բուհերի խորհուրդների կազմերը, Սերոբ Խաչատրյանն ասաց. «Եթե առաջ նախարարներն էին այնտեղ ներկայացված, վարչապետ, երկրի նախագահ, հեղափոխությունից հետո այդ մարդիկ փոխարինվեցին փոխնախարարներով, վարչության պետերով, փոխմարզպետներով: Պաշտոնյաների ռանգն իջեցվեց, բայց օպերացիոն համակարգը, ըստ էության չփոխվեց: Ճիշտ է՝ մենք ունեցանք բուհեր, որտեղ նույնիսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ընտրվեցին խորհրդի նախագահ, ինչպես, օրինակ, Շիրակի պետական համալսարանում, Վանաձորի համալսարանում, Տնտեսագիտական համալսարանում, բայց ընդհանուր առմամբ, մոտեցումն այն էր, որ բուհերը պետք է վերահսկվեն»:
Փորձագետի խոսքով, երբ պատերազմից հետո մի շարք բուհեր սկսեցին պահանջել կառավարության հրաժարականը, իշխանությունը որոշեց բոհերի հանդեպ նախկինում եղած որոշակի լոյալությունը խստացնել. «Այս տարվա մարտին ընդունվեց ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը, որտեղ կառավարությունն ունի հոգաբարձուների խորհրդում ձայների մեծամասնություն, ինչը իսկապես շոկային էր անձամբ ինձ համար»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.