Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՀՀ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՀԱՅ ԴԱՏԻ ԱՄԲՈՂՋ ՊԱՅՔԱՐԸ
Այսօր աժիոտաժ է՝ ո՞վ է բանակցություններին մասնակցելու հայկական կողմից։ Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, ով ուզում է՝ մասնակցի։ Այդ բանակցություններ վարողը պետք է իրականացնի Փաշինյան կոչվածի քաղաքականությունը, նրա հրահանգները, ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով Թուրքիայի հետ բանակցություններում հայկական կողմի ներկայացուցչի շուրջ քննարկումներին։
Էդուարդ Շարմազանովն ակնհայտ համարեց, որ բանակցությունների հիմքում ընկած փաստաթղթում Հայոց ցեղասպանության մասին ձևակերպումը լինելու է Էրդողանի բանաձևումների տեսքով։
«Պարզ է՝ ինչ փաստաթուղթ պետք է լինի․ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, Ցեղասպանության մասին այնպիսի լղոզված ձևակերպում, ինչպիսին Էրդողանն է տալիս՝ «Համ հայեր են կոտորվել, համ թուրքեր են կոտորվել, դա մեր ընդհանուր ցավն է»։ Այդպիսի մի ընդհանուր բան կասեն, կազդարարեն, թե տեսա՞ք՝ Էրդողանն ասաց՝ դա մեր ընդհանուր ցավն է։ Մի միջին դասի թուրք պաշտոնյա էլ կարող է գալ Ծիծեռնակաբերդ, մի ծաղիկ դնել, սրանք էլ կգնան Քեմալ Աթաթուրքի գերեզմանին ծաղիկ կդնեն, կդառնա «եղբայրություն»։ Դա պետք է լինի։ Թուրքական ժխտողականության մասին խոսք լինելո՞ւ է։ Երբ Հայաստանը մեր իշխանության շրջանում եղել է Ցեղասպանության միջազգային դատապարտման առաջամարտիկ երկիրը։ Գերմանիայի նման պետությունը, որն Առաջին աշխարհամարտում եղել է Թուրքիայի դաշնակիցը, մեր իշխանության օրոք ճանաչել է Ցեղասպանությունը», - ասաց Շարմազանովը։
Նա ընդգծեց՝ այսպիսի քաղաքականությամբ Հայ դատի ամբողջ պայքարը ՀՀ գործող իշխանությունը ոչնչացնում է, խզում է առաջացնում Սփյուռքի և Հայաստանի միջև։ Դրանից զատ, ծնկածի հոգեբանությամբ «բանակցություններ» է վարում՝ իրականում կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 07:50
Депутат парламента Ирана Камран Газанфари заявил, что Азербайджан сотрудничал с Израилем в нападении на некоторые объекты в Шахруде, передает Khabar Online.
-
2025-07-19 07:46
Уголовное преследование оппозиционного политика Рубена Акопяна – очередное проявление подавления политического слова. Об этом говорится в заявлении инициативы «Пять правозащитников».
-
2025-07-19 07:44
Собственник компании "Элсети Армении" обещает не повышать тариф на электроэнергию, между тем власти, назначившие временного управляющего, не могут дать таких гарантий. Об этом заявил на пресс-конференции исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-19 07:41
Армянские власти подтверждают, что контроль над дорогой между Азербайджаном и Нахиджеваном в Сюнике будет сохранен за Арменией. Об этом сказал журналистам посол Ирана Мехди Собхани.