Երևան-Ստամբուլ չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել «Flyone Armenia»-ն
ՀՀ քաղաքացական ավիացիայի կոմիտեն «Flyone Armenia»-ից հայտ է ստացել Երևան-Ստամբուլ ուղղությամբ չարտերային չվերթեր իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:
«Դեկտեմբերի 23-ի երեկոյան քաղավիացիայի կոմիտեն հայտ է ստացել «Flyone Armenia» ընկերության կողմից շաբաթական 3 չվերթ իրականացնելու առնչությամբ: Քաղավիացիայի կոմիտեն ուսումնասիրում է ներկայացված հայտը. ողջամիտ ժամկետներում որոշում կայացնելուց հետո այն կհրապարակվի»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում, ըստ էության, հայտը կբավարարվի։
Հարությունյանը նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև միայն վերջին 2-2.5 տարիներին օդային հաղորդակցություն չի եղել։ Նա հավելեց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կարգավորված չեն, և չկա օդային հաղորդակցության մասին համաձայնագիր, ապա չվերթերը վերսկսելու որոշման դեպքում դրանք կիրականացվեն ոչ կանոնավոր կերպով։
Միաժամանակ Հարությունյանը նշեց, որ ՏԿԵ–ն իր լիազորությունների շրջանակում որևէ խոչընդոտ չի տեսնում չվերթերի վերսկսման համար, քանի որ նախարարության նպատակներից մեկն էլ օդային ուղիների աշխարհագրությունն ընդլայնելն ու ուղևորահոսքի ավելացումն է։
Հարցին, թե թուրքական որևէ ընկերություն հայտ ներկայացրե՞լ է ՀՀ քաղավիացիայի կոմիտե չվերթեր իրականացնելու համար, Հարությունյանը պատասխանեց, որ չնայած հրապարակային մակարդակով թուրքական կողմը նշել է, թե դիմել են, սակայն պաշտոնապես որևէ հայտ դեռևս չի ստացվել։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն երեկ հայտարարել է, որ թուրքական «Pegasus» ավիաընկերությունը պատրաստվում է առաջիկա օրերին Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր սկսել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 13:30
Муссируемые в Сети слухи о том, что азербайджанцы якобы захватили новую армянскую позицию и продвинулись вперед, не соответствуют действительности. Об этом "ФактИнфо" сообщил пресс-секретарь ,министерства обороны Армении Арам Торосян.
-
2025-07-28 13:28
Экономическая активность в Армении увеличилась на 6,3% г/г в январе-июне 2025 года за счет сферы услуг (+9,8%), торговли (+3,9%) и строительства (+18,5%). Об этом сообщается в телеграм-канале (https://t.me/eabr_bank/982) Евразийского банка развития.
-
2025-07-28 13:27
Министр образования, науки, культуры и спорта РА Жанна Андреасян приняла посла Франции в РА Оливье Декотиньи. Во встрече также принял участие заместитель министра образования, науки, культуры и спорта Артур Мартиросян.
-
2025-07-28 13:26
Представитель Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) посетит Иран в ближайшие две недели, в ходе его визита будут обсуждаться технические аспекты сотрудничества агентства и Тегерана. Об этом заявил в ходе пресс-конференции официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.