Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է «իրանական սպառնալիքը ուռճացնելու բրիտանացիների ձգտումը»
Թեհրանի հրթիռային ծրագիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտում չէ, ինչին Լոնդոնը քաջատեղյակ է: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն՝ ի պատասխան Foreign Office-ի մեղադրանքների։
«Մեծ Բրիտանիան մյուսներից լավ գիտի, որ Իրանի հրթիռային ծրագիրը ոչ մի առնչություն չունի ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի հետ»,- մեջբերում է դիվանագետի մամուլի ծառայությունը։ Նրա խոսքով՝ «Լոնդոնը, [սխալ] մեկնաբանելով 2231 բանաձևը, փաստացի խախտում է այն»։ Խատիբզադեն դատապարտել է «իրանական սպառնալիքը ուռճացնելու բրիտանացիների ձգտումը»։
Ուրբաթ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումը։ Ըստ Foreign Office-ի՝ «այս արձակումը ակնհայտորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը, որը պահանջում է Իրանից որևէ գործողություն չձեռնարկել միջուկային զենք կրելու ունակ բալիստիկ հրթիռներով»:
Դեկտեմբերի 20-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը Պարսից ծոցի ափին սկսել են «Մեծ մարգարե-17» հնգօրյա զորավարժությունները։ Վարժանքների եզրափակիչ փուլում իրականացվել է 16 բալիստիկ հրթիռների ուսումնական արձակում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.