Արթուր Խաչատրյան․ Փաշինյանը ուղղակի մոռանում է, որ բանակցությունները սկսել է «իր կետից»
Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դե ինչ, ամփոփենք երկու ժամվա կտտանքը․․․․
1․ Թուրքիայի հետ դեպի պայծառ ապագա
2․ Ալիևը եղել է, կա ու կլինի կիրթ ու կառուցողական
3․ Ղարաբաղից ձեռք քաշեք։Արցախի հարցը վաղուց լուծված էր, ոչինչ անել հնարավոր չէր։ Ձեռք քաշելուց բացի մոռացեք Շուշիի ու Հադրութի մասին, համ էլ ինչի՞ց ենթադրեցիք, որ նախկինում Արցախում ապրող ադրբեջանցիներն իրավունք չունեն Արցախ վերադառնալ։
4․ Ինքը մեղք չունի, գլխավոր շտաբը զեկուցել էր, որ չի նահանջելու։
5․ Հայաստանում կոռուպցիա չկա, արդար է, որ այն ընկերությունը, որը ղեկավարում է Ալեն Սիմոնյանի եղբայրը խոշոր տենդերներ է շահում։
Ինքն ուղղակի մոռանում է, որ բանակցությունները սկսել է «իր կետից» այլ ոչ թե շարունակել է 2016-ի աղետից, որ բոցաշունչ ելույթներ էր ունենում «Արցախը Հայաստան է և վերջ» լոզունգի տակ, որ Հադրութ-Ջրական ճանապարհ էր սկսում կառուցել։ Եթե 16-ից թվից Արցախը «տված էր», ինչու" էր իրավիճակը սրում։ Ուզու՞մ էր արագ ամեն ինչ հանգուցալուծվի, որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ «խաղաղության դարաշրջան թևակոխեր»։ Թող մինչև պատերազմը խաղաղությունից խոսեր, ոչ թե պարտությունից հետո։ Փորձում էր Շահեն Մեղրյանից, Պետոյից, Լեոնիդ Ազգալդյանից, Մոնթեից ավելի մարտական ու հայրենասեր երևալ։
Գլխավոր շտաբի մասին էլ մի բան ասեմ․ գլխավոր շտաբի պետին հորս տանից չէի բերել, ինքն էր նշանակել։ Օնիկին էլ, Ջալալին էլ, Դավիթ Տոնոյանին էլ, Արտակ Դավթյանին էլ․․․ Հիմա ումի՞ց է բողոքում։
Yerevan Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.