Դուք նիկոլի կողմից հյուսվող ազգադավ շղթայի մի օղակն եք․ Իսագուլյանի ուղերձը
Թրքաբարո և թրքացած նիկոլ փաշինյան,
Թրքաբարո և թրքացած վլադիմիր կարապետյան,
Թրքաբարո և թրքացած արգիշտի քյարամյան,
Թրքաբարո և թրքացած արթուր դավթյան,
Թրքաբարո և թրքացած քննիչ ա․ հարությունյան,
Թրքաբարո և թրքացած դատավոր դ․ արղամանյան,
Ձեր անունները հիշատակման ու քննարկման արժանի չեն, ես դրանք գրում եմ՝ թուրք-ազերական ծրագրերը Հայաստանում ու Արցախում իրականացնող նիկոլի կողմից հյուսվող շղթայի ևս մեկ օղակը հանրությանը բացահայտելու համար։ Եվ, այսպիսի բազում օղակներ ստեղծելով, նիկոլը հյուսում է Հայաստանն օղակող թրքաբարո շղթան, թե ինչի համար՝ նախորդ ուղերձումս նշել եմ։
Իմ համակիրներին ու աջակիցներին,
զինվեք համբերությամբ։ Մեր ձերբակալումը թող Ձեզ չանհանգստացնի։ Դուք զբաղվեք նիկոլի կողմից հյուսվող շղթայի այլ օղակների բացահայտմամբ, իսկ դրանք կամաց-կամաց բացահայտվում են, թեկուզ այս ապօրինի դատական պրոցեսներով, որում միշտ ներգրավվում են թե´ օրենսդիր, թե´ գործադիր և թե´ դատական իշխանությունների ներկայացուցիչները՝
Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով,
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով,
Լուսահոգի զորավար Մանվել Գրիգորյանի գործով,
Աշոտ Երկաթի – Աշոտ Մինասյանի գործով,
Գորիսի նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով,
Անկոտրում երիտասարդ Նարեկ Մանթաշյանի գործով,
ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով,
և այլն, և այլն, մեր զինակից ու գաղափարակից ընկերների գործերով։
Ընդ որում սա եղանակներից մեկն է՝ այդ մահաբեր շղթայի օղակները հայտնաբերելու գործով, պետք է նաև առանձին-առանձին հայտնաբերել օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններում այլ սկզբունքների հիման վրա ձևավորված օղակները ևս։
Այս եղանակով անտարակույս ի հայտ են գալիս նաև ազգային, հայրենանվեր ու օրինապաշտ անձինք, որոնք չեն համաձայնում կատարել այսօրվա հողատու դավաճանական իշխանությունների հրահանգները։ Այդ մարդիկ դառնալու են վաղվա Հայաստանի, Հզոր Հայաստանի կերտողները։
Ուրեմն՝ ի գո՛րծ։
Իմ ներկայացրած օղակը կհրապարակվի, մենք թաքցնելու ոչինչ չունենք, կհրապարակվեն նաև մյուս օղակները։ Այս օղակներից յուրաքանչյուրին հակակշռելու ու հակազդելու համար պետք է ձևավորվեն ուժեղ բռունցքներ։ Այդ բռունցքների միավորումը հետագայում փշրելու է այն մահաբեր շղթան, որը փորձում է հյուսել հողատու նիկոլը։
Երկաթյա բռունցք՝ ընդդեմ Հայաստանում ձևավորվող թրքաբարո շղթայի
Շարունակելի ․․․
«Վարդաշեն» ՔԿՀ, 23․12․21թ․
LiveNews.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.