Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՓԱԿԵԼ ԵՆ
Ինքը չկանգնեցրեց պատերազմը և գնաց մինչև Շուշին հանձնելու, որովհետև դա կար պայմանավորվածությունների մեջ, իսկ մնացած հայտարարությունները, որ Արցախը հայկական չի, որ Արցախում ադրբեջանցիներն էլ պետք է որոշումներ կայացնեն, ցույց է տալիս, որ ինքը ինքը այս պահին զոհում է, ցեղասպանում է ամբողջ ազգին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ին արված հայտարարություններին:
«Ինքը մի բան ասեց, որն ինձ ավելի շատ անհանգստացրեց , երբ ասաց, որ ինքը կարող էր պատերազմը կանգնեցնել և իր ասածով կարող էր նաև չլինել այդ պատերազմը, և որ ինքը այդ իրավունքը ուներ, բայց ինքը չարեց դա, չարեց, որպեսզի իրեն հետո չմեղադրեն: Այսինքն մարդը խոսում է այն բանից, որ ինքը գիտակցաբար հազարավոր երեխաների սպանել է, այդպես է դուրս գալիս, և եթե կարող էինք փրկել Շուշին ու Հադրութը դա էլ չի արել: Իր ասածով ինքը կարող էր տալ ադրբեջանցիներ ուզած տարածքները քիչ կորուստներով:
Եթե ինքը խոսեր ժողովրդի հետ, ասեր որ ինչ-որ զիջումներ անխուսափելի էին, կարող է ինչ-որ համաձայնություն լիներ, բայց ինքը թաքուն արեց, առանց ինչ-որ բան հայտնելու, ինքը իր բերանով հանցագործության մասին հաղորդում տվեց:
Ինքը չկանգնեցրեց պատերազմը և գնաց մինչև Շուշին հանձնելու, որովհետև դա կար պայմանավորվածությունների մեջ, իսկ մնացած հայտարարությունները, որ հայկական չի Արցախը, որ Արցախում ադրբեջանցիներն էլ պետք է որոշումներ կայացնեն, ղեկավար մարմիններում էլ պետք է լինեն ադրբեջանցիներ, սա մի բան է ցույց տալիս,որ ինքը ոչ միայն սպանեց մեր երեխաներին, այլ ոչնչացնում է մեր 30 տարիների կյանքը, ինքը այս պահին զոհում է, ցեղասպանում է մի ամբողջ ազգ: Ինքը ջնջում է մեր ողջ կյանքը, մեր հաղթական ուղին, այսինքն չի եղել Արցախ, Արցախի Հանրապետություն, թեկուզ և չճանաչված»,- ասաց նա:
Պատգամավորի կարծիքով` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելով Հայաստանի իշխանությունները վերջնական հրաժարվեցին Արցախից և Արցախի հիմնախնդրից. «Դրանից հետո 2021 թվականի դեկտեմբերի 10-ին ինքը վերջնական հայտարարեց, որ վերջ` Հայաստանը որևէ կապ չի կարող ունենալ Արցախի հետ, ՀՀ իշխանությունների համար փակելով Արցախի հարցը: և մենք այստեղ կոչ ենք արել, որ եթե Արցախի իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ չեն տանում Արցախի կործանումը, իրենք իրենց վրա պետք է վերցնեն ողջ պատասխանատվությունը, նաև քաղաքական պատասխանատվությունը և փորձեն արդեն իրենք քաղաքականություն վարեն, որովհետև Արցախը որևէ բանակցային գործընթացից դուրս է մնացել: Արցախի հարցը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համատեղ փակել են: Ադրբեջանը արդեն հայտարարում է, որ մնացել մաքսիմում 4 տարի, երբ խաղաղապահների ժամկետը կլրանա և իրենք թույլ չեն տա որ շարունակվի այդ մանդատը: Նիկոլ Փաշինյանն էլ դրան պատասխան չի տալիս: Արցախն այսպիսի ծայրահեղ ծանր վիճակում երբեք չի եղել, նույնիսկ 88-ից առաջ երբ ապրել է ադրբեջանցիների հետ, որովհետև այն ժամանակ Արցախում ապրում և գործում էին մեկ երազանքով` պայքարում էին հայրենիքի ազատագրման համար և այդ համառ պայքարի արդյունքում եմնք ունեցանք ազատ Արցախ:
2018 թվականից երբ ինքը հայտարարեց որ ինքը լեգիտիմ չէ բանակցությունների համար հենց դրանից սկսվեց Արցախի հանձնումը, հետո պատերազմ և դեկտեմբերին վերջնական հրաժարում»:
Մետաքսե Հակոբյանը շեշտեց, որ հայերն ու ադրբեջանցիները երբեք չեն կարող կողք- կողքի ապրել, քանի որ մի անգամ կողք- կողքի ապրելուց հետո ադրբեջանցի հարևանը սպանել է հայ մանուկին:
«Եթե Փաշինյանը մնում է իշխանության հայ ժողովուրդը ցեղասպանվում է: 2 տարբերակ կա` կամ Արցախում մնալու են, պայքարելու են ու մեռնելու են, կամ շատերը լքելու են և Արցախը դատարկվելու է: 2 ելքն էլ լինելու է, եթե նա մնա իշխանության: Դրա համար մենք ասում ենք, որ նա անպայման պետք է հեռանա: Նա արևմուտքի գործակալն է Թուրքիայի և Ադրբեջանի շահերի պաշտպանն է, և կապ չունի, որ նա յան ազգանունն է կրում, այս մարդը 30 տարի շարունակ միայն այս գործով է զբաղված և հիմա ինքը հասել է իր բաղձալի երազանքին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.