ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆՔ ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՄԻՊ-ԵՐԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար և խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից պաշտպանությունը։ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Նրանց կարծիքով՝ վարչապետի մոտեցումներն արցախահայության ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին:
ՄԻՊ-երի գնահատմամբ՝ վարչապետի հրապարակային խոսքերում ամբողջությամբ անտեսված է, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը, որն ագրեսիվ է հատկապես Արցախի ժողովրդի նկատմամբ: Նրա խոսքում անտեսված է, որ դեռ 1923 թվականին 95% հայկական բնակչություն ունեցող ԼՂԻՄ-ի հայաթափմանն է ուղղված եղել ադրբեջանական հետևողական խտրական քաղաքականությունը՝ հետապնդումներով, ունեզրկումներով, վայրագություններով և այլ անօրինական միջոցներով:
Պաշտպանները պնդում են՝ հայատյացության ու թշնամանքի ադրբեջանական պետական քաղաքականությունն է, որ վերջին պատերազմում հանգեցրեց Արցախում զանգվածային էթնիկ զտումների՝ թիրախային ավերելով քաղաքներն ու գյուղերը, մարդկանց զրկելով իրենց հայրենի տներից, իրականացնելով խոշտանգումներ ու դաժանություններ, սպանություններ, եկեղեցիների պղծում:
Պատերազմից հետո էլ Արցախի ժողովրդի կենսական իրավունքների խախտումները շարունակվում են։ Նույն հանցավոր արարքներին ականատես ենք լինում նաև Հայաստանի բնակչության նկատմամբ:
«ՀՀ վարչապետի գնահատականները համարում ենք խիստ վտանգավոր. դրանք հիմնավորում են քաղաքական հարցերի գերակայությունը մարդու իրավունքների նկատմամբ, ամրացնում են մարդու իրավունքներն անտեսող ադրբեջանական կեղծ թեզերը և ավելի իրական են դարձնում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների վտանգները. հենց սրան են տարիներ շարունակ ձգտել ադրբեջանական իշխանությունները»,- նշված է պաշտպանների համատեղ հայտարարության մեջ։
Նրանց խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ ամեն ինչ արել են Արցախը արտաքին աշխարհից մեկուսացնելու, արցախահայությանն իրենց իրավունքների պաշտպանությունից զրկելու համար՝ վարելով միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային քաղաքականություն:
Պաշտպանները շեշտում են՝ իրենց համար խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց ադրբեջանական իշխանությունների հայտարարած խաղաղասիրությունը կեղծ է, այն միայն հետապնդում է արտաքին աշխարհին այդպիսին ներկայանալու, իրական դեմքը կեղծիքներով քողարկված պահելու նպատակ:
«Բոլորին խստիվ հորդորում ենք դադարեցնել մարդու իրավունքներն անտեսելը, ինչը պարարտ հող է ապահովում ադրբեջանական կեղծ թեզերի համար, բացառել մարդու իրավունքները քաղաքական հարցերին ստորադասելը, ինչպես նաև զերծ մնալ հատկապես միջազգային ատյաններում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»,- համատեղ հայտարարությունը եզրափակում են Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները։
Նշենք, որ դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը: ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված ասուլիսի շրջանակում վարչապետը պատասխանել է մի քանի տասնյակ հարցերի: Ասուլիսը տևել է 2 ժամ 26 րոպե։
Ասուլիսի ընթացքում վարչապետը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ՀՀ-ն քայլեր ձեռնարկում է ԼՂ ինքնավոր մարզի տարածքային ամբողջականության հարցը բանակցությունների մաս դարձնելու վերաբերյալ, և եթե բանակցությունները երբևէ մեկնարկեն, ՀՀ-ն բարձրացնելու է արդյոք Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարցը։ Փաշինյանը նշել է, որ բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք, ոչ մի անգամ ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը:
«Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում, բանակցային սկզբունքներում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, և նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ»,- ասել է Փաշինյանը։ Նրա հավելել է, որ այն բանակցային բովանդակության մեջ, որում խոսվում էր ԼՂ-ի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսքը վերաբերում էր ԼՂ ողջ բնակչության մասին, դա նշանակում է՝ ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական բնակչություն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 13:24
Недавние громкие отставки чиновников судебно-правовой сферы в Армении имели целью обеспечить граждан "зрелищем" на фоне неудач в ходе переговоров с Баку, иных задач у Никола Пашиняна нет. Такое мнение выразил бывший вице-спикер парламента, член исполнительного органа Республиканский партии Эдуард Шармазанов в ходе пресс-конференции на мультимедийной площадке Sputnik Армения.
-
2024-11-22 12:53
Палата депутатов Люксембурга приняла три резолюции, касающиеся нарушениий прав человека со стороны властей Азербайджана, неуважении демократических ценностей и ограничении гражданских свобод, а также об увольнении оппозиционных мэров и угрозе демократии в Турции.
-
2024-11-22 12:49
Visa на днях распространила релиз о том, что Visa Cashless Forum 2024 впервые пройдет в Ереване 22 ноября. При этом в релизе не были указаны час и место проведения форума.
-
2024-11-22 12:41
Основатель «Reddit» и «Initialized Capital» Алексис Оганян продемонстрировал древнюю армянскую монету.