ՀԱՊԿ-ը հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ուժեղացման մասին
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի Դաշնության առաջարկներից հետո լարվածությունն Արևելյան Եվրոպայի ուղղությամբ պետք է նվազի, երկուշաբթի ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ կազմակերպության պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններում իրավիճակը «հեռու է կայուն լինելուց»։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով` ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի ուժեղացում է տեղի ունենում, «այդ թվում` հարձակողական խնդիրներ լուծելու ունակ ուժերի խմբերի», թշնամական հռետորաբանության ավելացում, նոր պատժամիջոցների ներդրում, վտանգավոր սադրանքների կազմակերպում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մերձակայքում:
«Այդ իրադարձությունները չեն կարող չանհանգստացնել, և, իհարկե, դրանք առանց կազմակերպության ուշադրության չեն մնում... Ես կարծում եմ, որ Ռուսաստանի՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Հյուսիսատլանտյան դաշինքին ուղղված առաջարկներից հետո, լարվածությունն արևելաեվրոպական ուղղությամբ ՀԱՊԿ-ում պատասխանատվության տարածքում պետք է նվազի»,- ասել է Զասը։
«Ոչ ոք պատերազմ չի ուզում», - ընդգծել է նա «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.