Զասը գնահատել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին շարունակվող անկայունությամբ։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում` խոսելով անցնող տարում կառույցի պատասխանատվության ոլորտում առկա ռիսկերի և սպառնալիքների մասին։
«Հասկանալի պատճառներով մեզ առաջին հերթին անհանգստացնում է ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններին աճող ճգնաժամային երևույթները։ Իհարկե, դա Աֆղանստանի տարածքից բխող մարտահրավերների և սպառնալիքների ողջ սպեկտրի պահպանումն է, շարունակվող անկայունությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ՀԱՊԿ-ի անդամ պետություններ Ռուսաստանի և Բելառուսի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի և եվրոպական երկրների փորձերի ակտիվացումը, իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում»,- ասել է Զասը։
Նրա խոսքով` կազմակերպությունն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը և մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ։ Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ օրեր առաջ է վերադարձել Երևանից, որտեղ Հայաստանի ղեկավարության հետ հանգամանորեն քննարկել է ստեղծված իրավիճակը։
«Ես բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որը շատ կարևոր խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում և, կողմերի համաձայնությամբ, փաստացի միջնորդի դեր է ստանձնել անցյալ տարի բռնկված արյունալի պատերազմի հետևանքների կարգավորման գործում։ Ռուսաստանի այս ջանքերը հնարավորություն են տվել դադարեցնել ռազմական գործողությունները, հսկայական թվով կյանքեր փրկել, կարճ ժամանակում վերականգնել ռազմական գործողություններից տուժած տարածքները, ապահովել սննդով, հագուստով և դեղորայքով դրանց բնակիչներին»,- ասել է պաշտոնյան, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.