Ուսանողների կրթության մասնակի ֆինանսավորման որոշման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել
ՀՀ կառավարությունը մի շարք փոփոխություններ է կատարել սոցիալական տարբեր խմբերի ուսանողների կրթության մասնակի ֆինանսավորման մասին որոշման մեջ։ Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը։
Նրա խոսքով` եթե նախկինում ուշադրություն էր դարձվում միայն ուսանողների սոցիալական վիճակին, ապա այսուհետ հաշվի կառնվի նաև նրանց միջին որակական գնահատականը։
«Այսպիսով, կառավարությունը մտադիր է խթանել ուսանողների կրթական մակարդակը՝ աշխատաշուկան որակյալ կադրերով ապահովելու նպատակով։ Մասնավորապես, 2021-2022 ուսումնական տարում այս ծրագրի շահառուների թիվը կազմել է 5722, որոնցից 2299-ը սոցիալապես անապահով ընտանիքների բարձր առաջադիմությամբ ուսանողներ են, 763-ը` պետության կողմից սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերից, 399-ը` 2016 թվականի ապրիլյան էսկալացիայի մասնակիցներ, իսկ 52-ը` երկու և ավելի երեխաներ ունեցող բակալավրիատի ուսանողներ»,- ասաց Թռչունյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.