Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԱՎԹՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԿ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԷ
Հետխորհրդային տարածքում թուրքական էքսպանսիայի սպառնալիքը չարժե անլուրջ համարել, Թուրքիան իր արևմտյան և ոչ միայն արևմտյան հովանավորների աջակցմամբ նպատակաուղղված գնում է իր աշխարհաքաղաքական նկրտումների իրականացմանը։ Երևան–Մոսկվա տեսակապի ժամանակ նման կարծիքի հայտնեց ռուսաստանցի արևելագետ Կարինե Գևորգյանը։
Թեպետ, ըստ նրա, 2018 թվականից սկսած Թուրքիայի նախագահը մսխում է երկրի կողմից վերջին 15 տարվա ընթացքում կուտակած ազգային ռեսուրսը, այնուամենայնիվ, Թուրքիան դարձել է բրիտանացիների ակտիվ աջակցությունը վայելող ահռելի ուժ։
«Մեծ Բրիտանիան թուրքական քաղաքականության օպերատորներից մեկն է։ Ի տարբերություն այլ ուժային կենտրոնների, Բրիտանիան որոշակի նախագիծ ունի, տվյալ դեպքում դա թուրքական նախագիծն է։ Մենք տեսնում ենք, որ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծն ունիվերսալ չէ, Ռուսաստանը լռում է, ցավոք։ Թուրքերն էլ ակտիվ են գործում` բրիտանացիների դրդմամբ», – ասաց Գևորգյանը։
Ըստ նրա` թուրքական քոլեջներն այսօր ԽՍՀՄ նախկին տարածքում ավելի շատ են, քան բուն Թուրքիայում, հետխորհրդային թյուրքական պետություններում կրթության մակարդակն ավելի բարձր է, քան Թուրքիայի բնակչության շարքերում, այդ թվում շնորհիվ թուրքական կրթական կենտրոնների։ Նման կենտրոններ կան ամեն տեղ, նույնիսկ Ռուսաստանի այն մարզերում, որտեղ թյուրքերը բնակչություն մեջ մեծ թիվ չեն կազմում։
Արևելագետը կարծում է, որ Մեծ Բրիտանիայից բացի, Թուրքիային իր զավթողականության մեջ աջակցում են ԱՄԷ–ն, Կատարը և որքան էլ տարօրինակ է` Ճապոնիան։ Վերջինս հավանաբար, հույս ունի հեռանկարում Ռուսաստանի հիպոթետիկ թուլացման հետևանքով վերադարձնել «հյուսիսային տարածքները» և Սախալինը։ Հաշվի առնելով վերը թվարկած գործոնները` Գևորգյանը պնդում է, որ սեփական նկրտումների իրականացման դեպքում ֆինանսների պակաս Անկարային չի սպառնում, նրան բավական գումար կտան։
«Տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար այսօր Թուրքիային հարկավոր է 50-80 մլրդ դոլար։ Կարծում եմ, որ Միացյալ Էմիրությունները, Կատարն ու մյուսները Էրդողանին կաջակցեն այդ հարցում։ Իհարկե, նա ռիսկի է դիմում, քանի որ ցանկացած պահի որջից կարող է դուրս գալ «արջը», այսինքն` Ռուսաստանը` իր նախագծով։ Իսկ նրա նախագիծն ավելի գրավիչ կլինի, քան «Մեծ Թուրքանի» նախագիծը», – նշեց Գևորգյանը։
Թեպետ, արևելագետի խոսքով, նման «դոնորներից» մեկն էլ դարձավ Չինաստանը, որը դեռ արցախյան պատերազմից առաջ Էրդողանին 15 մլրդ դոլար փոխանցեց, այդ թվում, նաև այն բանի համար, որ Թուրքիայի նախագահը Սինցզյանից դուրս բերեց ույղուր զինյալներին` տեղափոխելով նրանց մե՛կ Սիրիա, մե՛կ Լիբիա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 10:17
К 120-летию рождения академика Андроника Иосифьяна Продолжение. Начало здесь. Между тем в жизни ученого наступил нелегкий период. В 1937 году его отец, в то время работавший директором школы, был арестован. Один из односельчан, «идейный комсомолец» написал на Гевонда Грикоровича донос, якобы, он читает детям в школе запрещенного тогда Чаренца. Разбираться не стали, тем более, что семья Овсепянов числилась в «классовых» и подверглась раскулачиванию в 1925-1927 годах.
-
2025-07-28 09:08
На оборонной выставке в Стамбуле азербайджанские инженеры и производители представили целую линейку оружия и техники, которую разрабатывали в тесной связке с турецкими компаниями, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-28 09:08
После начала войны в Украине в 2022 году лидеры Европейского союза сделали ставку на Азербайджан как партнера в области энергетики, чтобы уменьшить зависимость от российского газа, пишет Русская служба ВВС. Критики говорят, что результатом стали масштабные репрессии в Азербайджане, а ЕС предал свои принципы, не решив проблем с газом.
-
2025-07-28 08:39
США и Европейский союз достигли договоренности по новой торговой сделке, в рамках которой будет установлена единая ставка пошлин на уровне 15%. Об этом заявил президент США Дональд Трамп по итогам встречи с председателем Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.