ՀՅԴ Բյուրոն պահանջում է մերժել Թուրքիայի նախապայմանները
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պարբերաբար նախանշել է այն մարտահրավերները, որոնք կապված են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ՝ հատկապես Հայաստանի գործող իշխանությունների մասնակցությամբ։ Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարությունում։
«Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ պաշտոնական Անկարան ոչ միայն չի հրաժարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր հայտնի երեք նախապայմաններից (Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելուց հրաժարում, Արցախի ենթակայություն Ադրբեջանին և Հայաստան-Թուրքիա առկա միջպետական փաստացի սահմանի իրավական ամրագրում), այլև ավելացրել է չորրորդը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում։ Ավելին, Թուրքիայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն Ադրբեջանի հետ համադրելու վերաբերյալ, փաստում են, որ խոսքը ոչ թե գնում է Հայաստան-Թուրքիա միջպետական բանակցությունների, այլ թշնամական տանդեմի կողմից Հայաստանին հարկադրվող նոր անձնատվության մասին։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման այս գործընթացն ի սկզբանե անառողջ է և խիստ վտանգավոր։ Դա արվում է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված միջազգային քաղաքական և անվտանգային մի իրավիճակում, երբ երկիրը պարտության տարած օրվա իշխանությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով զուրկ է հայության կենսական շահերն արդյունավետ պաշտպանելու կարողականությունից։
Ակնհայտ է, որ ներկա պայմաններում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հղի է աշխարհաքաղաքական, անվտանգային, քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային բազմաթիվ մարտահրավերներով և անխուսափելիորեն կհանգեցնի անշրջելի վտանգավոր հետևանքների ու ինքնիշխանության կորստի։
Առկա մտահոգություններն ավելի են խորանում ՀՀ իշխանությունների անպատասխանատու քաղաքական վարքի և հաշվետվողականության ի սպառ բացակայության պայմաններում։ Հայաստանի կողմից հատուկ բանագնացի ընտրությունն էլ հուշում է այն մասին, որ հայկական կողմն ըստ էության մասնակցում է արդեն իսկ կանխորոշված մի գործընթացի, որի հնարավորինս հայանպաստ վերջնարդյունքի ապահովման համար պրոֆեսիոնալ դիվանագետի ընտրության կարիք չի զգացվում։
Այս պայմաններում ՀՅԴ Բյուրոն ՀՀ իշխանություններից պահանջում է․
1. Անմիջապես քողազերծել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղենիշները.
2. Անվանապես և ամբողջությամբ մերժել թուրքական նախապայմանները.
3. Քաղաքական շեշտադրում անել առ այն, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումը կապակցված չի կարող լինել որևէ երրորդ կողմի հետ։
Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում անառարկելիորեն պետք է հաշվի առնվի ՀՀ Սահմանադրական դատարանի՝ Ցյուրիխյան արձանագրությունների սահմանադրա-կանության հարցի վերաբերյալ 2010 թ․ հունվարի 12-ի որոշումը. ՀՀ-ի բոլոր քայլերը պետք է ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և մեր ժողովրդի իրավունքների կանխորոշումը ոչ մի իշխանության մենաշնորհը չէ։ Հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել միայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախոհությամբ, առանց թուրքական նախապայմանների և մեր սերունդների իրավունքների ոտնահարման։
Հետևաբար պետք է պատրաստ լինել համահայկական ընդվզման, եթե ՀՀ իշխանությունները փորձ անեն հայ ժողովրդի իրավունքների ոտնահարման ներկա դիրքորոշմամբ զարգացնել հայ-թուրքական՝ թշնամու կողմից պարտադրված օրակարգը։
Չենք կարող չանդրադառնալ նաև արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից պարբերաբար հնչեցվող և վերջերս առավել ևս ինքնախոստովանված խիստ վտանգավոր, իրականությունը խեղաթյուրող և հայկական շահերը ոտահարող դիրքորոշումներին, ինչը կասկածի տակ է դնում Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային ճանաչման հասնելու լեգիտիմ իրավունքը։
Վերահաստատում ենք, որ ՀՀ գործող իշխանությունների կողմից գրավոր և բանավոր որևէ համաձայնություն, որը կխախտի Արցախի Հանրապետության վերաբերյալ իրավական հիմնարար նորմերը և կամ հարցականի տակ կդնի Թուրքիայից հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հատուցումների պահանջների իրավականությունը՝ ի սկզբանե առ ոչինչ է»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-23 19:28
Реализация процесса демаркации границы между Арменией и Азербайджаном в условиях отсутствия двусторонних дипломатических отношений недопустима, поскольку таким образом резко возрастает возможность агрессивных действий со стороны Баку в процессе демаркации границы. Об этом говорится в заявлении, распространенном инициативой «Айакве».
-
2024-09-23 18:01
В суде общей юрисдикции Еревана (резиденция – в административном районе Аван) 23 сентября начались основные судебные слушания по делу оппозиционных деятелей, соавторов подкаста «Imnemnimi» Нарека Самсоняна и Вазгена Сагателяна (дело «Imnemnimi»).
-
2024-09-23 17:57
Защитник прав человека Арцаха Гегам Степанян 15-20 сентября находился с рабочим визитом в США.
-
2024-09-23 17:56
«Всем известны вынесенные по данному делу решения Конституционного суда и Кассационного суда. И четко зафиксировано: в случаях, когда деяние содержит признаки другого предусмотренного Уголовным кодексом преступления, обвинитель правомочен изменить правовую оценку вменяемого деяния, иными словами правовую квалификацию», – заявил в беседе с журналистами в Антикоррупционном суде Армении после первого заседания по возобновившемуся делу «1 марта» общественный обвинитель по упомянутому делу Айк Ованнисян.