Ստեփանակերտում նորակառույց բնակարաններ են տրամադրվել զոհված զինծառայողների ընտանիքներին
Ստեփանակերտում նորակառույց բնակարաններ են տրամադրվել զոհված զինծառայողների տեղահանված ընտանիքներին: Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Արտակ բեգլարյանը` այն որակելով կարևոր ու շատ դրական քայլ։
«Այսօր տրամադրել ենք 20 նոր բնակարան, օրեր առաջ՝ 10, իսկ առաջիկա օրերին այդ թիվը կհասնի 100-ի, հունվարին՝ 300-ի: Այս թաղամասերը կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ»,–գրել է նա:
Բնակարանների առաջնահերթ շահառուները զոհված զինծառայողների տեղահանված ընտանիքներն են, ինչպես նաև բազմազավակ ու այլ խոցելի խմբեր:
Նա տեղեկացրել է, որ այսօրվա 20 ընտանիքներից շուրջ կեսն ընտանիքում ունեն երկու զոհ:
«Զուգահեռաբար բնակարան ենք տրամադրելու նաև բոլոր շահառու խմբերին, այժմ բնակարանային հարցերի կոմիտեն ակտիվորեն աշխատում է կարիքների ու աշխատանքների արդյունավետ ու օբյեկտիվ համակարգման ուղղությամբ»,–տեղեկացրել է Բեգլարյանը:
Նա բարի բնակարանամուտ է մաղթել այս բոլոր ընտանիքներին, իսկ մնացած շահառուներին՝ համբերություն։ Բեգլարյանը հավաստիացրել է, որ բոլորի բնակարանները աստիճանաբար կտրամադրվեն՝ հաստատված ծրագրի համաձայն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.