Ռուս խաղաղապահները շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի երեխաներին
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները, բարերարների հետ միասին, ամանորյա տոների շրջանակում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում մեկ օրում միաժամանակ 10-ից ավել մարդասիրական ակցիաներ են անցկացվել։ Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել և նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրերի մանկապարտեզների և դպրոցների ավելի քան 1700 երեխաների։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր ռուսական խաղաղապահ զորախումբն ամանորյա ակցիա է կազմակերպել Ասկերանի շրջանում՝ Ասկերան քաղաքում։ Հազար յոթ հարյուր երեխա ամանորյա նվերներ, խաղալիքներ, քաղցրավենիք է ստացել։ Նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում փոքրիկներին ամանորյա կախարդական ցերեկույթի համար։ Վաղը Ասկերանի շրջանում ամանորյա ակցիաները կշարունակվեն»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։
Երեխաները և դպրոցների ուսուցիչները շնորհակալություն են հայտնել ռուս խաղաղապահներին և բարերարներին մարդասիրական օգնության, խաղալիքների և ամանորյա փաթեթների համար։
«Այսօր ռուս խաղաղապահները եկան մեզ մոտ և Ամանորի նվերներ հանձնեցին։ Շնորհակալ ենք նվերների համար և շնորհավոր գալիք Նոր տարի»,- ասել է Ասկերանի դպրոցի աշակերտ Գոռ Աղաբաբյանը։
Տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ կիրականացնեն շուրջ 70 բարեգործական միջոցառում և նվերներ կհանձնեն Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ հեռավոր շրջանների շուրջ 8000 երեխաների:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ինքնաթիռով Մոսկվայից Երևան է հասցվել Լեռնային Ղարաբաղի երեխաների համար նախատեսված մարդասիրական բեռների հերթական խմբաքանակը։ Մոտ 20 տոննա կշռող մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից և բեռնվել ռազմական ինքնաթիռը Մոսկվայի մարզի Չկալովսկի օդանավակայանում։ Այնուհետև Երևանից բեռները խաղաղապահների միջոցով հասցվել են Լեռնային Ղարաբաղ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.