Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց Լևոն Հովհաննիսյանը
Երևան քաղաքի ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ։ Որոշումը կայացվեց ավագանու արտահերթ նիստում։
Հովհաննիսյանի թեկնածությունն առաջարկեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Լևոն Հովհաննիսյանը բավականին մեծ փորձ ունի բանկային ու ֆինանսական ոլորտներում, տարբեր պաշտոններում է աշխատել»,– ասաց նա։
Հովհաննիսյանն անձամբ ներկայացրեց իր կենսագրությունն ու ավելացրեց, որ 2018 թվականից եղել է Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը։
Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հիշեցրեց, որ դեռ 2 տարի առաջ, երբ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հարաբերությունները լավ էին, Լևոն Հովհաննիսյանը հավակնում էր դառնալ քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալ։
«Երբ այդ ժամանակ դեռ «Իմ քայլի» անդամ էի, հիշում եմ, որ խմբակցությունը բաժանվել էր 2 մասի, քանի որ ղեկավարն ու քարտուղարը դեմ էին ձեր առաջադրմանը։ Դուք նաև բոյկոտ էիք պատրաստում, որպեսզի տապալեիք ձեր փոխարեն առաջադրված մյուս թեկնածուի ընտրությունը»,– ասաց Աբգարյանը և հավելեց, որ բոյկոտ տեղի չունեցավ այն ժամանակվա խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանի շնորհիվ։
Լևոն Հովհաննիսյանը սուտ որակեց Աբգարյանի ասածը և շեշտեց, որ խմբակցությունում բաժանում չի եղել։ Նա վստահեցրեց, որ որևէ խոսակցություն չի ունեցել Մարությանի հետ։
Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց 37 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։
Նշենք, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր Հրաչյա Սարգսյանը, որին Երևանի ավագանու անդամները քաղաքապետ ընտրեցին դեկտեմբերի 22-ին։ Նրա երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 17:39
Удары Израиля по жилым районам Тегерана привели к гибели не менее 78 человек, еще 329 пострадали. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-13 17:37
Израильские посольства по всему миру приостанавливают свою деятельность в связи с военной операцией против Ирана, сообщает в пятницу газета Haaretz со ссылкой на источник в МИД страны.
-
2025-06-13 17:37
По сведениям Новости Армении – NEWS.am, отправившаяся в Иран большая группа армянских туристов, в том числе больше десятка учеников и преподавателей средней школы имени Мхитара Себастаци, после нападения на ИРИ немедленно прервала поездку и возвращается в Ереван. Сведения подтвердил и учредитель-директор школы имени Мхитара Себастаци Ашот Блеян.
-
2025-06-13 16:21
Ливанское движение «Хезболла» назвало удары Израиля по Ирану «опасной эскалацией» и «нарушением Израилем всех мер контроля и правил при полном американском прикрытии и спонсорстве».