Շոյգու․ Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հանդարտեցրել են բարդ իրավիճակը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր խորհրդակցության ժամանակ ասել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը իրականացրել է թշնամական կողմերին բաժանելու խնդիրն ու այժմ լուծում է պլանային առաջադրանքները։
«Մեր խաղաղապահներին տեղակայելով` հասցրել ենք հանդարտեցնել իրավիճակն ու շարունակել պլանային աշխատանքների իրականացումը։ Այժմ դրանք արդեն կարելի է պլանային անվանել։ Կյանքն աստիճանաբար վերադառնում է այս տարածաշրջան։ Խաղաղությունն ու հանգստությունը գնալով ավելի են ամրապնդվում», – ասել է Շոյգուն։
Նրա խոսքով` դրանում մեծ է բոլոր նրանց վաստակը, ովքեր զբաղվել են բուժօգնություն և մարդասիրական օգնություն ցուցաբերելով։
«Դե, իհարկե նաև բոլոր նրանց, ովքեր շուրջօրյա ռեժիմով կանգնած են խաղաղապահների դիրքերում», – ասել է նախարարը։
Նա շնորհակալություն է հայտնել ԼՂ–ում, Սիրիայում, ինչպես նաև արտերկրում ռուսական մյուս բազաներում ծառայություն իրականացնող բոլոր հրամանատարներին, զինծառայողներին, շարքայիններին և սերժանտական կազմին։
«Բայց հատկապես` այդ երկու կետում։ Այն ամենը, ինչ եղավ մեկ տարի առաջ Ղարաբաղում, երբ ծայրահեղ ծանր, սուր իրավիճակ էր, մեր գերագույն գլխավոր հրամանատարի ջանքերով, որը վարում էր այդ բանակցությունները, այդ աշխատանքը գրեթե շուրջօրյա ռեժիմով, հաղթահարված է», – նշել է Շոյգուն։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ռազմական շինարարներին, որոնք մեկ տարվա ընթացքում ավելի քան 3000 օբյեկտ են շահագործման հանձնել, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.