Последние новости

ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ. ԺԱ՞ՄՆ Է ԱՐԴԵՆ

Երեկ օրվա երկրորդ կեսին լրատվական տարածքը բառացիորեն պայթեցրեցին Ստեփանակերտից հնչած հայտարարությունները։ Հանդես եկավ Արցախի գրեթե ողջ քաղաքական ղեկավարությունը, դեմ արտահայտվելով Փաշինյանի վերջին հակահայկական հայտնություններին։ ԱԺ նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանը, նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի և Արցախի օմբուդսմեններ Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը, հայ և արցախցի պատգամավորները հանդես եկան հայտարարություններով, որոնց էությունը մեկն է. Արցախի ճակատագիրը կարող է վճռել միայն իր իսկ ժողովուրդը, Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այսօր սպասվում է ԼՂՀ Ազգային ժողովի հայտարարությունը, որում, կարելի է չկասկածել, արտահայտված կլինի նույն դիրքորոշումը։

Դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների եվ հասարակական կազմակերպությունների հարցերին Փաշինյանի տված պատասխաններն իսկապես ցնցող էին՝ նույնիսկ իր ու իր համախոհների կողմից ավելի վաղ ասված ամենի խորապատկերին. նա գրեթե բացահայտ ասաց, որ համաձայն է Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելուն: Հայկական երկրամասի ճակատագիրը միանձնյա որոշելու իրավունք իրեն վերապահող մարդն արդեն չի թաքցնում Արցախը թուրքերին հոշոտելու տալու իր մտադրությունը՝ Հայաստանի այդ հատվածն էլ դատապարտելով Նախիջևանի ճակատագրին։

Ինչպես արդեն միանգամայն ակնհայտ է, Արցախը հանձնելու և Հայաստանը թուրքացնելու հստակ ծրագրով իշխանության եկած կապիտուլյանտը բացահայտ հայտարարեց, որ անցնում է դավաճանական ծրագրի հաջորդ մասին. պաշտոնապես, Հայաստանի անունից, ճանաչելու Արցախը որպես թշնամական պետության մաս, որը չի թաքցնում իր ցեղասպան մտադրությունները։

Ասել, որ ԶԼՄ-ներում ու սոցցանցերում իսկական փոթորիկ է սկսվել, նշանակում է ոչինչ չասել։ Հաջորդեց առանձին կուսակցությունների, քաղաքական գործիչների, պատգամավորների, փորձագետների հայտարարությունների շարան, որը, անկասկած, գնալով ահագնանալու է. ամենայն հավանականությամբ, կմիանա նաև Սփյուռքը։ Փաշինյանը, վստահ լինելով, թե հայ հասարակությունը կհանդուրժի իր նաև այս անկեղծացումները, անմիջապես շտապեց հանդես գալ բանակցային գործընթացի վերաբերյալ հերթական նողկալի ստի չափաբաժնով, կրկին փորձելով ապացուցել, թե իբր, ինքը չի հանձնել Արցախը, դա «նախկինների» սխալների հետևանքն է։ Բայց համբերության բաժակը կարծես թե լցվել է, և առաջին հերթին՝ բուն Արցախում։

Ստեղծված իրավիճակը, ըստ էության, կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Հասարակության մի մասը գտնում է, որ պաշտոնական Ստեփանակերտի հայտարարությունների հետևում կանգնած է Մոսկվան, և այդ կարծիքը, բնականաբար, միանգամայն հիմնավորված է։ Այսօր Արցախն ավելի մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, քան Հայաստանից, և նրա ղեկավարության դիրքորոշումը կարող է թելադրված լինել Մոսկվայի գաղտնի աջակցությամբ։ Մանավանդ եթե հաշվի առնենք Հարությունյանի՝ Փաշինյանի դրածոյի անձը, նրա մեղքի անհերքելի բաժինը 44-օրյա պատերազմում կրած պարտության մեջ, կոնյունկտուրիզմն ու անհուսալիությունը, նրա հանդեպ որևէ վստահության բացակայությունը հայության ողջամիտ մասի կողմից։ Որպես հետևանք՝ շատերը իրավիճակի նման կտրուկ շրջադարձի մեջ տեսնում են Ռուսաստանի անդրկուլիսային խաղերը, որոնց, իբր՝ չի կարելի տրվել։

Սակայն կա նաև այլ դիրքորոշում, որը սկզբունքորեն չի ժխտում առաջինը։ Ինչով էլ որ թելադրված լինեն Արցախի ղեկավարության ներկայիս հայտարարությունները, ինչպես էլ որ վերաբերվենք Արայիկ Հարությունյանին, այդուհանդերձ 2020-2021թթ. ձմռան հանրահավաքներից հետո թերևս առաջին անգամ ի հայտ է եկել Էրդողան-Ալիև-Փաշինյան եռյակի հակահայկական ծրագրերին դիմադրության համազգային ճակատ ձևավորելու իրական հնարավորություն։ Եվ այդ հնարավորությունը, ամենայն հավանականությամբ, վերջինը կլինի. եթե Նիկոլին հաջողվի հիմա էլ հասնել իր ուզածին, ապա Հայաստանի վրա գրեթե հաստատ կարելի է մեծ խաչ քաշել։ Քանզի ոչ մի կասկած չկա, որ բավարարելով թուրքերի արցախյան ախորժակը, նա կանցնի (և արդեն անցել է) Հայաստանին թուրքացման և մեր Հայրենիքը տարածաշրջանային միջանցիկ բակի տեսքով թուրքական վիլայեթի վերածելու Անկարայի և Բաքվի հետ համատեղ ծրագրերի իրականացմանը։

Պատերազմից հետո անցած ողջ տարվա ընթացքում մեզ փորձում էին համոզել, թե ամեն ինչ վճռված է, թե մենք այնքան անօգնական ու կոտրված ենք նախորդ տարվա աղետից, որ անկարող ենք այսուհետ դիմադրել թուրքերի և համաշխարհային կենտրոնների հակահայկական ծրագրերին, որոնք որոշել են վերաձևել տարածաշրջանը բացառապես Հայաստանի կենսական շահերի հաշվին։ Մեզ ամեն կերպ փորձում էին համոզել, թե մենք արժանի չենք ինքնիշխան պետություն ունենալու և լինելու իրավունքի ու քաղաքականության լիիրավ սուբյեկտ, թե հենց Փաշինյանն ու իր ոհմակն են հայ ժողովրդի այսօրվա դեմքը, որն արժանի է միայն սպասարկելու թուրքական ու ռուսական շահերը և հավերժ մնալու անլեզու զոհի կարգավիճակում։

Այդ ուղղությամբ է աշխատել և աշխատում վարչախմբի ստեղծած հզոր քարոզչամեքենան, որի նպատակն էր երկրի արդեն ողջ բնակչությանը վերածել փաշինյանական զոմբիների և Հայաստանից դուրս մղել նրա թուրքամետ ծրագրերին դիմադրող և մտածելու ընդունակ բոլոր քաղաքացիներին։

Հոշոտված, ծվատված, բայց ապրող Արցախի ձայնը այս իրավիճակում դարձավ թարմ օդի շունչ, հիշեցում, թե ով ենք մենք և դեպի ուր են մեզ տանում։ Կրկնում եմ. ինչով էլ որ թելադրված լինեն այսօրվա հայտարարությունները, ինչ աշխարհաքաղաքական խաղեր ու խաղիկներ էլ որ թաքնված լինեն դրա հետևում, ամեն դեպքում իրական հնարավորություն է ստեղծվում բեկելու միտումներն ու երկիրը կործանման դատապարտող իշխանությանը հեռացնելու համար։

Չարտագաղթելու, թողնելով Հայրենիքը բախտի քմահաճույքին, չլռելու, ճնշող ամոթ ու անելանելիության զգացում ապրելով, չհամարելու, թե ամեն ինչ կորած է և անհնար է կասեցնել կործանարար միտումները, վստահ չլինելու, թե փաշինյանները, միրզոյաններն ու սիմոնյանները հաղթել են մեզ և նրանք մեծամասնություն են, այլ դիմադրելու և փորձելու հաղթել նախևառաջ ներքին թշնամուն։ Որպեսզի հետո աշխատենք, աշխատենք ու աշխատենք, պաշտպանենք այն, ինչ մնացել է և վերադարձնենք Հայրենիքի կորսված պատառիկը՝ Արցախը, առանց որի Հայաստանը միշտ դատապարտված է լինելու։

Արցախը վերսկսում է պայքարը, և Հայաստանն իրավունք չունի հանձնվել։ Հենց Հայաստանից, նրա բոլոր քաղաքացիներից, որոնց համար Հայրենիք բառը դատարկ հնչյուն չէ, կախված է մեր երկրի ու ամենքիս ճակատագիրը։ Սրանք բնավ պաթետիկ բառեր չեն, սա իրականությունն է, որից ոչ մի տեղ չես փախչի: Եվ սա հնարավորություն է, որը մենք կարող ենք օգտագործել մեր օգտին, եթե գոնե փորձենք դա անել։ Փորձենք մեր խաղը վարել այն պայմաններում, երբ օտարներն են տնօրինում մեր ճակատագրին, արդեն նույնիսկ չհարցնելով մեզ։

Երբ 1988-ին սկսվեց Շարժումը, այն ժամանակ էլ շատերին թվում էր, թե հաջողության ոչ մի հնարավորություն չկա. չափազանց շատ բան էր ուղղված հայերի դեմ։ Այսօր մենք արդեն գործնականում կորցնելու բան չունենք. թիկունքում Երևանն է՝ բառի բուն իմաստով։ Հարցն իրականում շատ պարզ է. ընդունում ենք սեփական անզորությունն ու անգործունակությունը՝ որպես ազգ ու պետություն, ձեռքերը վեր բարձրացնում, հանձնվում ու թշնամուն ենք տալիս մեր Հայրենիքը, թե՞ գլուխ ենք բարձրացնում, սկսում մտածել, պայքարել, աշխատել ու արժանապատիվ ապրել մեր հողի վրա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПОДЕЛЬНИК ПАШИНЯНА УНИЧТОЖАЕТ АРМЯНСКИЙ ШУШИ, ПРЕВРАЩАЯ ЕГО В "СЕРЫЙ, НЕСЧАСТНЫЙ" ГОРОД
      2024-04-22 11:40

      За последнюю, полную тревожных и опаснейших развитий неделю трижды приходили сообщения о продолжающемся планомерном уничтожении варварами армянского следа в оккупированном Арцахе. Фактическое молчание мира, и прежде всего самой Армении, развязывает руки азербайджанским вандалам, давая возможность Алиеву целенаправленно вытравлять из Арцаха армянский дух, дабы в условном "завтра" истинные хозяева края не могли доказать свои права на него. В Баку отлично понимают, что для этого нужно разрушать прежде всего сакральные места: храмы и древние армянские кладбища. И в первую очередь в Шуши - главном свидетеле истории и главном хранителе армянской идентичности Арцаха.

    • 1915,1992, 2023: РЕГИОНОМ ПРАВЯТ НЕФТЬ, КРОВЬ И ЦИНИЗМ ГЕОПОЛИТИКИ
      2024-04-15 10:34

      В опубликованном на днях докладе "Нации в транзитном периоде" одна из наиболее авторитетных правозащитных организаций Freedom House констатирует: "ЕС продолжает полагаться на энергетические ресурсы Азербайджана и игнорировать нарушения прав человека со стороны режима президента Ильхама Алиева, явно отдавая приоритет политической и экономической целесообразности над фундаментальными ценностями и долгосрочными интересами". Казалось бы, прописная уже истина, реалии, действующие более сотни лет. Однако в контексте армянской истории поразительным образом получающие наиболее убедительное, наглядное, а главное - кровавое подтверждение.

    • Карен ВРТАНЕСЯН: СОБЫТИЯ ПОСЛЕДНИХ ЛЕТ УКРЕПЛЯЮТ ПОДОЗРЕНИЯ В ИСТИННОЙ ЦЕЛИ КОМИССИИ НС
      2024-04-11 10:28

      В одной из предыдущих публикаций об Апрельской войне и деятельности комиссии НС по «расследованию» ее обстоятельств эта тема уже была слегка затронута. Речь, в частности, о том, что в армянских экспертных кругах еще в декабре 2020-го – сразу по окончании 44-дневной войны – появились подозрения в истинном предназначении этой комиссии. Так, широкий резонанс, причем не только в Армении, получила запись военного эксперта Карена Вртанесяна о том, что комиссия во главе с одиозным Андраником Кочаряном, возможно, в реальности была операцией турецких спецслужб.

    • ЗАЧЕМ ТУРЦИИ УЧАСТИЕ В EUMA, ЕСЛИ У НЕЕ ЕСТЬ АРАБАТ-ОМЕГА?
      2024-04-08 09:28

      Несколько дней назад в армянском парламенте была поднята тема возможности вовлечения Турции в состав гражданской наблюдательской миссии Евросоюза в Армении (EUMA). Вопрос отнюдь не риторический, поскольку для этого, как выясняется, необходимо три условия: согласие Армении, согласие Турции и решение ЕС. Ни одно из этих условий при действующих властях РА не кажется невозможным, наоборот, все они достаточно легко выполнимы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ