Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՎԻՐԵՑ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՅԱՆՊԱՍՏ ՀԻՄՔԵՐԸ, ԱՅԼ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՏՀԱՃ ՈՒՂԵՐՁՆԵՐ ՀՂԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում Փաշինյանը ոչ միայն ավիրեց բանակցային գործընթացի հայանպաստ հիմքերը, այլ բավականին տհաճ ուղերձներ հղեց Ադրբեջանին, միջնորդ կողմերի և որ ամենացավալին է՝ Արցախում ապրող մեր հայրենակիցներին։
Ադրբեջանին և միջնորդներին առ այն, որ Արցախի հարցն իր օրակարգում այլևս գոյություն չունի և այդ թեմայով հետաքրքրված կողմերը կարող են խոսել Ռուսաստանի հետ, իսկ արցախցիներին բաց տեքստով ասեց՝ ով, ինչպես կարող է թող «իր գլխի ճարը տեսնի»։
Որքան էլ փաշինյանական իշխանությունը ճարպկորեն դուրս է մղում Արցախի հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի, հայկական քաղաքական և հասարակական կազմակերպությունների ու պարզապես հայի տեսակի պահպանությամբ և այս տարածաշրջանում գոյությամբ շահագրգիռ բոլոր հայերի խնդիրը պետք է լինի Արցախի ու այնտեղ ապրող մեր հայրենակիցների գոյության կռիվը պահել համահայկական օրակարգում ու ճանապարհներ փնտրել 3 տասնամյակ առաջ հռչակված մեր ծրագրերի և նպատակների իրագործմանը։
Արցախում ապրող մարդը պետք է շատ հստակ իմանա, որ մենք նրանց երբեք մենակ չենք թողնի՝ ինչ էլ լինի, ով էլ իշխանության լինի։
Եվ ամենակարևորը՝ համընդհանուր ջանքերով, համահայկական ռեսուրսների մոբիլիզիացիայով պետք է սահմանել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում ու շարժվել այդ տրամաբանության ներքո»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.