Պուտին․ ԱՊՀ-ն 30 տարում արդարացրել է իրեն
Անկախ պետությունների համագործակցությունն այս տարիների ընթացքում արդարացրել է իրեն։ Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև ինտեգրումը խորացել է, այդ թվում՝ տնտեսության և անվտանգության ոլորտում։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
«Հանդիպումն ավանդական է դարձել։ Մինչ համավարակը մենք կանոնավոր կերպով հանդիպում էինք Նոր տարուց առաջ։ Այս տարին առանձնահատուկ է ԱՊՀ-ի համար. բոլորովին վերջերս կառույցի ստեղծման 30-ամյակն էր։ Մեզ մոտ անցած տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել, դրա հետ մեկտեղ կազմակերպության ստեղծումն արդարացված էր։ Շատ ուղղություններով, այդ թվում՝ անվտանգության, տնտեսության ոլորտում ինտեգրումը խորանում էր», – նշել է Ռուսաստանի նախագահը։
Նա կարծում է, որ, ընդհանուր առմամբ, դեռևս խորհրդային շրջանից պահպանված կապերն այսօր նույնպես իրենց դրական դերն ունեն. դրանք ընդհանուր հաղորդակցություններն են, ձեռնարկությունները, գործընկերները, միասնական արտադրական շղթաները, որոնք լրացուցիչ արժեք են ստեղծում:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել տնտեսության, սոցիալական ոլորտի վրա։ Սակայն Պուտինը կարծում է, որ պահպանելով ԱՊՀ-ի տված հնարավորություններն ու մրցակցային առավելությունները, համագործակցության պետություններին հաջողվում է ավելի լավ հաղթահարել դժվարությունները, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 14:38
Между Министерством образования, науки, культуры и спорта Армении, общественной организацией «Совет по энотуризму Армении» и научно-исследовательским фондом «Пещера Арени-1» подписан меморандум о сотрудничестве.
-
2025-07-29 14:36
Компания "Согласие Армения" намерена обжаловать решение Антикоррупционного суда о конфискации земельного участка в центре Еревана, где ранее располагался магазин "Детский мир". Об этом говорится в официальном заявлении компании.
-
2025-07-29 14:35
Фонд «Луйс» проанализировал социально-экономическое развитие экономики Армении за январь–июнь 2025 года. Вот основные выводы:
-
2025-07-29 14:33
Услуги национальной платежной системы Armenian Card (ArCa) временно недоступны. Об этом сообщила пресс-служба компании.