Ռոգոզին. «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան նոր համատեղ նախագծեր է առաջարկում Ադրբեջանին
«Ռոսկոսմոս» պետական կորպորացիան նոր համատեղ նախագծեր է առաջարկում Ադրբեջանին: Այս մասին ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է գերատեսչության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք թեթև երթուղային տրանսպորտ ենք առաջարկել վերականգնվող ադրբեջանական քաղաքների համար։ Մենք հիմա շատ հետաքրքիր և գեղեցիկ տրամվայներ ենք արտադրում։ Մենք արտադրում ենք «Մագլեֆ» համակարգը՝ մագնիսական լևիտացիոն գնացքներ: Մենք պատրաստ ենք դրանք մատակարարել Ադրբեջանին, ինչպես նաև` բժշկական սարքավորումներ և շատ ավելին։ Ուստի ես ուզում եմ ասել, որ նույնիսկ «Ռոսկոսմոս»-ը միայնակ կարող է շատ կարևոր գործընկեր դառնալ Ադրբեջանի տնտեսության համար»,- ասել է Ռոգոզինը։
Նա նաև հայտնել է, որ «Ռոսկոսմոս»-ը ծրագրում է Ադրբեջանի տիեզերական գործակալության հետ համատեղ գործունեություն ծավալել տիեզերքից Երկրի հեռահար զոնդավորման ոլորտում։
Բացի այդ, Ռոգոզինը կարծում է, որ Ադրբեջանը պետք է տիեզերական ապարատների ուղեծրային խմբավորում ստեղծի, և ռուսական պետական կորպորացիան պատրաստ է կիսել իր փորձը, ինչպես նաև` անհրաժեշտ աջակցություն տրամադրել»:
«Դուք տիեզերական ապարատներ ունեք, որոնք, ըստ էության, ստեղծվել են Ադրբեջանի շահերից ելնելով, բայց կարելի է շատ ավելին անել, և մենք կարող ենք այստեղ շատ սերտ համագործակցություն առաջարկել՝ ընդհուպ մինչև տիեզերական ապարատների ստեղծում և տիեզերական ֆոտոնկարահանման և տեսանկարահանման համատեղ օպերատորական տիեզերական ծառայությունների ստեղծում, ուստի, ի լրումն դրան, պետք է ասեմ, որ Ադրբեջանն ունի դրա ռեսուրսները»,- ասել է նա։
Ռոգոզինն ընդգծել է, որ «Ռոսկոսմոս»-ը նախատեսում է զարգացնել համագործակցությունն Ադրբեջանի հետ ոչ միայն տիեզերական, այլ նաև էներգետիկայի, տրանսպորտի և բժշկության ոլորտներում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մոտ ապագայում Ռոգոզինը ծրագրում է գալ Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.