Արցախի նախագահ․ Աշխարհը մի օր հաշվի է նստելու մեզ հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը համոզված է՝ աշխարհը մի օր հաշվի է նստելու արցախահայության հետ, և տասնամյակների պայքարը տալու է իր ցանկալի արդյունքը: Հարությունյանը նման համոզմունք է հայտնել այսօր` «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների ընդունելության ժամանակ։ Տեղեկությունը հայտնել է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ծանր պատերազմի հետևանքով շատ կորուստներ ենք ունեցել, սակայն շարունակում և շարունակելու ենք մեր պետականակերտման աշխատանքը»,–ասել է Հարությունյանը։
Նա շեշտել է` Արցախի կարգավիճակի հարցում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հստակ է և անկախության ճանապարհից ետ քայլ չի լինելու:
Քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները, հատուկ անդրադարձ է եղել հանրապետության անվտանգային, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։
Հանդիպման ընթացքում Հարությունյանը նշել է, որ 2022թ.-ի հունվարի 1-ից ԱՀ կառավարության որոշմամբ 25 000 դրամով բարձրացվելու են բոլոր զինվորական թոշակառուների թոշակները, ուշադրության կենտրոնում է գտնվում գործող և թոշակառու սպաներին բնակարաններով ապահովելու հարցը, որը նախատեսված է ամբողջությամբ լուծել մինչև 2023 թվականը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.