Последние новости

«Հրապարակ». ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ 4-ՐԴ ԳՈՒՄԱՐՏԱԿ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ. Ի՞ՆՉ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆՁՆԻ ԱՅՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության աղբյուրներից տեղեկացանք, որ ներքին զորքերում չորրորդ գումարտակ է ձևավորվում, որը, ըստ նախնական ինֆորմացիայի, պետք է ծառայություն իրականացնի, այսպես կոչված՝ բլոկ-պոստերում: Դա սահմանային ծառայություն է լինելու՝ ապաշրջափակման գործընթացից հետո տրանսպորտային հանգույցներում տեղակայված նոր մաքսակետերում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հաստիքացուցակը չի փոխվելու, նոր աշխատողներ չեն ներգրավելու, ներսում վերակազմակերպման արդյունքում են նոր գունդը համալրելու: Փաստորեն, ՊԵԿ մաքսավորներից բացի նաև ՆԶ հատուկ պատրաստվածության գնդի տղաներն են ներգրավվելու այդ աշխատանքներին, իսկ սա նշանակում է, որ իշխանությունն էլ է հասկանում, որ խաղաղության դարաշրջան ասվածը միֆ է»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ