ՔԿ–ն զոհվածների նոր թիվ է հայտնել. Հոլանդիա ուղարկված մասունքներից 5-ն անհայտ են մնացել
Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով, 2021թ դեկտեմբերի 24-ի դրությամբ, ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3808 է: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Նշենք, որ գրավոր հարցմամբ դիմել էինք ՔԿ` զինծառայողների աճյունների/մասունքների նույնականացման գործընթացի վերաբերյալ մանրամասներ ստանալու համար։ Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել էր, որ զինվորների մասունքները, որոնք Հայաստանում նույնականացնել չէր ստացվում, ուղարկում են արտերկիր։ Ուստի ՔԿ–ից հետաքրքրվել ենք նաև, թե քանի՞ մասունք է ուղարկվել արտերկիր նույնականացման։
«Ընթացիկ տարվա դեկտեմբերի 24-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննությամբ նույնականացվել է 1417 անձի մարմին/մասունք»,-նշվում է ՔԿ-ի պատասխանի մեջ։
2021-ի օգոստոսի 16-ի դրությամբ Հոլանդիա է ուղարկվել թվով 53 բարդ փորձանմուշ՝ կրկնակի փորձաքննություն կատարելու նպատակով, որոնց պատասխանները ստացվել են: Նոյեմբերին ևս 47 փորձանմուշ է ուղարկվել, որոնցից 42 փորձանմուշից է ստացվել ԴՆԹ. 37-ը նույնականացվել են, իսկ 5-ը մնացել է անհայտ։
Իսկ հարցին, թե ո՞ր երկրներ են ուղարկվում զինծառայողների մասունքները նույնականացման` քննչական կոմիտեն հայտնել է, որ միայն Հոլանդիա են ուղարկվել դրանք։ ՔԿ–ն, սակայն, հավելել է, որ նախաքննական գաղտնիք է պարունակում մեր հարցը, թե մինչ օրս քանի մասունք կա, որոնք դեռ չեն նույնականացվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4–ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:44
В сирийском городе Камышлы в преддверии 24 апреля, 110-й годовщины Геноцида армян, Демократическое армянское молодежное движение организовало акцию протеста перед зданием Высшего совета ООН.
-
2025-04-23 19:43
Католикос всех армян Гарегин II обсудил с представителями бразильских СМИ международное признание Геноцида армян, деятельность и миссию Армянской Апостольской Церкви, программы соцподдержки, оказываемыми церковью армянам Арцаха, а также межцерковные отношения, сообщает пресс-канцелярия Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-04-23 19:41
Школы в Стамбуле будут закрыты в четверг и пятницу, объявил министр образования Турции Юсуф Текин, передает BBC News.
-
2025-04-23 19:39
Европейские страны считают, что любое мирное соглашение, направленное на прекращение войны на Украине с Россией, должно включать в себя «территориальную целостность» страны, выступающей за ЕС, сообщает AFP со ссылкой на источник в офисе президента Франции Эммануэля Макрона.