Փետրվարի 1–ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա. որոշումն ընդունվեց
2022թ.–ի փետրվարի 1–ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա։ Այսօրվա կայացած նիստում նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Այսպիսով` 0.38 կՎ և ցածր լարման 400 կՎտժ–ից ավելի սպառում ունեցողների ( այդ թվում` բնակիչների) համար ցերեկային ժամերին սահմանվում է 53.48 դրան/կՎտժ գինը` ներառյալ ԱԱՀ–ն։ Գիշերային սակագին է սահմանվել 43.48 դրամը։
201–ից մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը) ցերեկային սակագին է սահմանվում 48.48 դրամ/կՎտժ, իսկ գիշերվա համար նրանք կվճարեն 38.48 դրամ` մեկ կիլովատի դիմաց (այսինքն` թանկացել է 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 55%-ը) հոսանքի ցերեկային սպառման գին է սահմանվում 46.48 դրամը, իսկ գիշերային սակագին` 36.48 դրամը, այսինքն` ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Սոցիալապես անապահով խավի համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 11%-ը) էլեկտրաէնեգիայի սակագինը մնացել է անփոփոխ` 29.99 դրամ` ցերեկային սպառման համար, 19.99 դրամ էլ նրանք կվճարեն գիշերային սպառման դիմաց։
Հանձնաժողովն էլեկտրաէնեգիայի թանկացումը հիմնավորում է, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարում գործող սակագների պահպանման պարագայում կառաջանա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից 20.47 դրամով կթանկանա նաև ջրի սակագինը։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար կդառնա 200,47 դրամ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».