Последние новости

Ռուդենկո․ Հարավկովկասյան իրողությունները պետք է տարածաշրջանային անվտանգության հիմք դառնան

Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունները պետք է հիմք դառնան տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Խոսելով տարածաշրջանային անվտանգության օպտիմալ սխեմայի մասին՝ պետք է ելնել Անդրկովկասում ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների հիման վրա դրա ձևավորման հրամայականից։ Դա ճանապարհ կբացի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ Վրաստանի հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման համար, կդառնա նրանց միջև իրական բարիդրացիական կապերի կառուցման բանալի»,- ասել է նա։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը հավելել է, որ գործնական առումով այդ ուղղությամբ աշխատանքը ենթադրում է մի կողմից Թբիլիսիի և Սուխումի ու Ցխինվալի միջև ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքում, մյուս կողմից՝ վրաց–աբխազական և վրաց-հարավօսական սահմանների դելիմիտացիայի սկիզբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ