Գեղամ Ստեփանյան․ Արցախցի տղամարդը ռուս խաղաղապահների մոտ է
Մոլորված և ադրբեջանցի զինվորականների կողմից վերահսկվող տարածքում հայտնված Արմեն Վերդյանը հիմա խաղաղապահների մոտ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին»,– ասաց նա։
Հիշեցնենք` Արցախի ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանն այսօր առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Sputnik Ադրբեջանը քիչ առաջ հայտնեց, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել Վերդյանին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.