Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ՄԵՐ ԽՆԴԻՐՆ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ, ՍԿՍԵԼ ՆՈՐ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Անկախ նրանից, թե ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ինչ են հայտարարում, և այդ հայտարարություններն ինչ արձագանք են ստանում միջազգային հանրությունում, Արցախի Հանրապետությունը ստեղծվել ու կայացել է ամբողջովին օրինական ձևով, իշխանությունները շարունակ եղել են լեգիտիմ, Արցախը միշտ ունեցել է ներքին լեգիտիմություն»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Իրավապաշտպանը հիշեցրեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախորդ տարիներին մշտապես Հայաստանից են այցելել Արցախ։
«Դա նշանակում էր՝ նրանք դե ֆակտո ընդունում էին ԼՂՀ ղեկավարությանը՝ որպես բանակցային կողմ։ Այսօր Հայաստանի վախվորած իշխանության ներկայացուցիչները վախենում են անգամ գնալ Արցախ»,-ասաց Ալավերդյանը։
Նա հավելեց, որ ամեն դեպքում Հայաստանը չի նույնացնում Հայաստանի իշխանություններին։
«Հայաստանի ունակ ուժերը հանդես են գալիս նույն տեսակետներից, որոնք պնդում է Արցախի Հանրապետությունը։ Այսօրվա իշխանությունները ամբողջովին սպասարկում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական նպատակն ու ծրագրերը»,-ասաց Ալավերդյանը։
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ այս իշխանական խումբը տարիներ առաջ ստեղծվել է հստակ նպատակով՝ ամբողջովին ոչնչացնել ազգային ինքնությունը, զրոյացնել Հայաստանի Հանրապետության միջազգային սուբյեկտայնությունը, օգնել Արցախը մտցնել Ադրբեջանի կազմ։
«Մեր խնդիրն է վերականգնել, ամրապնդել ազգային ինքնությունը, միավորել առողջ ուժերին, ոչ մի քայլով չզիջել Արցախի Հանրապետության անկախությունը, սկսել նոր Արցախյան շարժում»,-ընդծեց իրավապաշտպանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: