Պուտին․ «Հյուսիսային հոսք–2»-ը լիովին պատրաստ է գործարկման
«Հյուսիսային հոսք– 2» գազատարն ամբողջովին պատրաստ է գործարկման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերը խորհրդակցության ժամանակ։
Պուտինն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի անհապաղ սկսել գազի մատակարարումը Եվրոպա, եթե նրանք «Հյուսիսային հոսք–2»-ի գործարկման մասին որոշում կայացնեն:
«Հիմա ամեն ինչ կախված է Եվրոպայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության մեր գործընկերներից, սպառողներից։ Հենց որ նրանք որոշում ընդունեն աշխատանքի սկզբի մասին, իսկույն ևեթ կսկսեն Եվրոպա հասնել ռուսական գազի մեծ ծավալներ, լրացուցիչ ծավալներ։ Հիշեցնեմ, որ խոսքը տարեկան 55 միլիարդ խորանարդ մետրի մասին է»,- ասել է Պուտինը ջեռուցման սեզոնի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ։
«Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով ձգվում է դեպի Գերմանիա։ Հզորությունը կազմում է տարեկան 55 մլրդ խմ գազ։ Գազատարի կառուցումը տևել է երեք տարի և ավարտվել սեպտեմբերին։ Նախագծին դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ն, որը ԵՄ-ում առաջ է մղում իր հեղուկացված բնական գազը, ինչպես նաև Ուկրաինան, որը վախենում է կորցնել տարանցիկ երկրի կարգավիճակը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-25 19:39
В парламенте Уругвая отметили 60-летие признания страной Геноцида армян и почтили память жертв преступления, совершенного в 1915-1923 года в Османской Турции. Об этом сообщает центральный офис комитета «Ай Дат» Бюро АРФД.
-
2025-04-25 19:36
Встреча президента России Владимира Путина и спецпосланника президента США Стива Уиткоффа продолжалась три часа, сообщил помощник президента России Юрий Ушаков.
-
2025-04-25 19:34
Армянский пограничник погиб, подорвавшись на мине в Сюникской области. Об этом сообщает издание Armlur.
-
2025-04-25 19:32
Я вынужден констатировать факт того, что генеральный прокурор представила общественности неверную информацию об ужасном инциденте с пытками, имевшем место в отношении Самвела Варданяна. Об этом написал на своей странице в Facebook адвокат Рубен Меликян.