Կարիք ունեի մարդկանց մոտ հույս արթնացնելու. Քերոբյանը` տնտեսական երկնիշ աճի խոստման մասին
2021թ–ի արդյունքները դեռ ամփոփված չեն, բայց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առայժմ չի շտապում հրաժարվել երկնիշ տնտեսական աճի մասին իր նախկին կանխատեսումներից, թեև խոստովանում է, որ սպասումներն ավելի դրական էին, քան այն, ինչ ունեցանք տարեվերջին։
«Բնականաբար ես կարծում էի, որ մենք կունենանք բարձր աճ, ու այդ հաշվարկի մեջ դժվար էր ենթադրել, որ մենք կունենանք այսպիսի բաձր գնաճ։ Հիշեցնեմ, որ անցած տարվա նոյեմբերի գնաճը մեզ մոտ եղել է 1 տոկոսի շրջանակներում, իսկ դեկտեմբերին` 3.8 տոկոսի։ Այն ժամանակ շատ բարդ էր հասկանալ, որ պահանջարկի վերականգնումը կառաջացնի այսպիսի ահռելի բարձր գնաճ, և դա էականորեն կրճատեց իրական աճը անվանական աճի նկատմամբ»,– այսօր` դեկտեմբերի 29-ին կայացած առցանց մամուլի ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշեց, որ եթե լիներ նորմալ գնաճ, երկրի տնտեսությունն ավելի մոտ կլիներ երկնիշ աճին, քան այս պարագայում։ Նախարարը խոստովանեց, որ տարվա արդյունքներից գոհ չէ։
«Պետք է կարողանայինք շատ ավելի շատ անել ու առաջիկայում շատ ավելի բարձր աճ ապահովել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է երկնիշ տնտեսական աճի մասին իր նախկին կանխատեսումներին, Վահան Քերոբյանը դրանք մեկնաբանեց պահի թելադրանքով` նշելով, որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց, ու հատկապես գործարարներին, հարկավոր էր լավատեսություն ներշնչել։
«Ես ինքս էլ կարիք ունեի մարդկանց մոտ հույս արթնացնելու, որ անպայման կհաղթահարենք ձախորդ օրերը։ Եվ այդ առումով շոկային օպտիմիզմ հաղորդելը կարող էր արդյունավետ լինել ու այդպես էլ եղավ»,– ասաց նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.