Последние новости

Բայդենը մտադիր է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է հինգշաբթի հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է CNN-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Հորնին։

Բայդենը ցանկանում է վարել զրույցը, «քանի որ կարծում է, որ Ռուսաստանի դեպքում ոչինչ չի կարող փոխարինել առաջնորդների միջև ուղիղ երկխոսությանը», - հեռուստաընկերությունը մեջբերել է ԱԱԽ-ի ներկայացուցչի խոսքերը։

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենն ակնկալում է հինգշաբթի հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ