Վերաքննիչը Մանե Գևորգյանին պարտավորեցրել է հերքել Արթուր Վանեցյանի հասցեին արված գրառումը
Վերաքննիչ դատարանը վարչապետի նախկին խոսնակ Մանե Գևորգյանին պարտավորեցրել է հերքել ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հասցեին արված գրառումը։ Տեղեկությունը հայտնում են Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը։
Դեռ 2020-ի ապրիլի 28-ին Մանե Գևորգյանը Facebook-ում գրել էր, թե վարչապետի աշխատակազմի տվյալներով` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի փայաբաժինն առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։
«Ձախողվեց տարատեսակ «օդում կախված լուրերով» քաղաքական հակառակորդներին անվանարկելու՝ իշխանության ներկայացուցիչների հերթական փորձը։ Մանե Գևորգյանի գրառումն ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել էր որպես զրպարտություն։ Այսօր արդեն մերժվել է նաև Գևորգյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը, այսինքն` դատարանը հերթական անգամ ճանաչել է զրպարտության փաստն ու պարտավորեցրել նրան հրապարակային հերքմամբ հանդես գալ»,–նշված է Վանեցյանի ներկայացուցիչների հայտարարության մեջ։
Դատարանը Մանե Գևորգյանին պարտավորեցրել է հերքել այդ տեղեկությունները։ Մասնավորապես` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Փաշինյանի նախկին խոսնակը պարտավոր է իր օգտահաշվի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն հայտարարությունը՝ հրապարակելով դատարանի կողմից սահմանված տեքստը։ Մասնավորապես, Գևորգյանը պարտավոր է գրել, որ Վանեցյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող տեղեկություններ է հրապարակել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.